կարևոր
2971 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-17 11:13
Քաղաքական

Ամերիկայի «Զանգեզուր» միջանցքի ծրագիրը և նախազգուշացում դիվանագիտական ապարատին․ հայացք Իրանից

Ամերիկայի «Զանգեզուր» միջանցքի ծրագիրը և նախազգուշացում դիվանագիտական ապարատին․ հայացք Իրանից

Իրանական «Մեհր» լրատվական գործակալության, հետ բացառիկ հարցազրույցում Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահդիանը ընդգծել է, որ Հարավային Կովկասում վերջին զարգացումները վկայում են «Զանգեզուրի միջանցքում» կասկածելի տեղաշարժերի մասին, որոնց վրա երկրի դիվանագիտական ապարատը պետք է ուշադրություն դարձնի։

Հարավային Կովկասի տարածաշրջանը վաղուց ի վեր մրցակցության վայր է եղել այնպիսի տերությունների միջև, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը և Օսմանյան կայսրությունը։ Խորհրդային Միության փլուզումից և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի անկախացումից հետո, այս տարածաշրջանը դարձավ համաշխարհային մրցակցության թատերաբեմ՝ Եվրոպայի և Ամերիկայի մուտքի և ղարաբաղյան հակամարտության պատճառով։ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից և Ադրբեջանի գերիշխանությունից հետո լարվածություն առաջացավ Զանգեզուրի միջանցքի շուրջ, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Իրանը դեմ է այս ծրագրին, սակայն Թուրքական պետությունների կազմակերպությունը և ՆԱՏՕ-ն աջակցում են դրան։ԱՄՆ-ի վերջերս արված առաջարկը՝ միջանցքը 100 տարի մասնավոր ընկերության կողմից վերահսկելու վերաբերյալ, ավելի է բարդացրել տարածաշրջանը։ Այս կապակցությամբ մենք զրույցել ենք Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահեդյանի հետ։

Էհսան Մովահդիանը խոսելով Զանգեզուրի միջանցքի ստեղծման գործում ԱՄՆ ներկայության մասին ասաց։

«Վերջին օրերին մենք ականատես ենք եղել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, որոնք պետք է հետաքրքրեն Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական ապարատին և լրատվամիջոցներին։ Թուրքիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայության հետ միաժամանակ երկկողմ բանակցություններ են տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի և Էրդողանի միջև։ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են նաև Աբու Դաբիում և հինգից վեց ժամ բանակցություններ են վարել խաղաղության համաձայնագիր կնքելու համար։Վերոնշյալ բանակցություններից արտահոսած լուրեր են հրապարակվել, ինչը մտահոգության տեղիք է տալիս։ Զարգացումները անմիջականորեն ազդում են Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական և անվտանգության շահերի վրա և կարող են հանգեցնել Իրանի աշխարհաքաղաքական խեղդման։»

Նա հավելեց. «Մյուս կողմից, մենք ականատես ենք լինում Ալիևի և Պուտինի միջև հակամարտությունների՝ կապված Ռուսաստանում Ադրբեջանի ունեցած լոբբիի հետ: Նրանք փորձում են ազդել և վերահսկել Ռուսաստանի քաղաքական-անվտանգության կառույցները, և դրանում ներգրավված են նաև Մեծ Բրիտանիան և սիոնիստական ռեժիմը։ Սա Պուտինին հանգեցրել է նրան, որ նա խստորեն գործողություններ է ձեռնարկում Ադրբեջանից ներգաղթյալների նկատմամբ։ Մյուս կողմից, ադրբեջանական լրատվամիջոցները բարձրացնում են երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելու անհրաժեշտության հարցը։ Ուշադրություն են գրավել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի խոսքերը, ով հայտարարել էր Զանգեզուրի միջանցքի երթուղին 100 տարով վարձակալության իր պատրաստակամության մասին։ Նա ասաց, որ միջանցքը կշահագործի ամերիկյան ընկերությունը։ Հայաստանը նաև առաջարկել է, որ միջանցքի Նախիջևանի հատվածը վարձակալության հանձնի նույն ամերիկյան ընկերությունը, ինչը Ադրբեջանի Հանրապետությունը մերժել է։ Սա վտանգավոր հետևանքներ ունի և ճանապարհ է հարթում Իրանի համար՝ դառնալու Միացյալ Նահանգների հարևանը։ Եթե ԱՄՆ-ի ծրագիրը կյանքի կոչվի, երկրի ամբողջ հյուսիսային հատվածը՝ Թուրքիայից, որը նախկինում ՆԱՏՕ-ի անդամ էր, մինչև Նախիջևանի շրջանը և Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանը, կհայտնվի ԱՄՆ-ի, սիոնիստական ռեժիմի և ՆԱՏՕ-ի ուժերի վերահսկողության տակ։»

Մովահդիանի խոսքով՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի՝ Զանգեզուրի միջանցքի վերահսկողության վերաբերյալ պնդումները չեն ընդունվել, սակայն մենք պետք է զգոն լինենք՝ ապահովելու համար, որ Զանգեզուրի միջանցքով որևէ տեղաշարժ տեղի չունենա։ Իրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական մանիպուլյացիայի, սահմանների փոփոխության, ինքնության և ժողովրդագրական փոփոխությունների, ինչպես նաև հայերի հարկադիր արտագաղթի։ Լեռնային Ղարաբաղից հայերի հարկադիր տեղահանմանը դեմ լինելու պատճառն այն է, որ ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, այդ տարածաշրջանի բնակչության թվի նվազումը թույլ է տվել սիոնիստական ռեժիմին և ՆԱՏՕ-ի ուժերին ներկա գտնվել տարածաշրջանում՝ խնդիրներ առաջացնելու համար: Ադրբեջանը շեշտում է իր ժողովրդի միգրացիայի անհրաժեշտությունը։ Ադրբեջանն առաջարկել է արտագաղթել 300,000 մարդու։ Իրանը Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հրապարակեց իր դիտարկումների փաստաթուղթը, որում ասվում էր, որ դեմ է Ադրբեջանի Հանրապետությունից որոշ մարդկանց Հայաստան արտագաղթի և ժողովրդագրական փոփոխությունների գաղափարին։

Կովկասի հարցերով այս փորձագետը նշել է. «Նման ինքնության մանիպուլյացիաները հետևանքներ ունեն: Մենք տեսանք, որ Ալ-Ջոլանին վերջին օրերին այցելել է Ադրբեջանի Հանրապետություն, և միամտություն կլինի ենթադրել, որ այս ուղևորությունը կատարվել է բացառապես Ադրբեջանի Հանրապետությունից էներգակիրների գնման շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Հաշվի առնելով Ալ-Ջոլանիի հանդիպումը սիոնիստական պաշտոնյաների հետ, Ադրբեջան կատարած այցի նպատակը, հնարավոր է, այն էր, որ Սիրիայում գտնվող թաքֆիրները, ովքեր որևէ պատճառով համաձայն չեն նրա հետ, լքեն Սիրիան և ուղարկվեն Ադրբեջանի Հանրապետություն։ Ինչ հատկանիշներ էլ որ ունենան այս ահաբեկիչները, նրանք կլինեն Իրանի դեմ և թշնամաբար տրամադրված շիաների նկատմամբ։ Իրանի Գերագույն առաջնորդի պահանջը 2020 թվականի աշնանն այն էր, որ Իրանի սահմանների մոտ ահաբեկչական ոչ մի ուժ չպետք է լինի։ Իրականում, մենք ճանաչել ենք Հայաստան և Ադրբեջան երկրները՝ իրենց ներկայիս սահմաններով և քաղաքական բնութագրերով, և ներկայիս սահմանների ցանկացած փոփոխություն, ինչ ձևով էլ լինի, բնականաբար կհանգեցնի Իրանի վճռական արձագանքին։»

Նա ասաց.-«Ադրբեջանը մի քանի տարի է, ինչ ձգտում է գրավել հայկական հողի վրա գտնվող գյուղերը։ Այդ գյուղերից մեկը Քարքին (Տիգրանաշեն) է, որը գտնվում է հայկական սահմանի մոտ և Իրան-Հայաստան-Նախիջևան տարանցիկ ճանապարհի վրա։ Եթե Ադրբեջանի Հանրապետությունը կտրի այս գյուղը, կկտրվի նաև Իրանի և Հայաստանի միջև ճանապարհը։ Այս գյուղի կողքին կա նաև լեռ, որի գրավումը Ադրբեջանին կտա լավ ռազմավարական դիրք անվտանգության և հետախուզական աշխատանքների համար։ Մյուս կողմից, դա ձևավորում է Հայաստանի օպերատիվ շրջափակումը։»

Էհսան Մովահդիանը հավելեց.-«Մենք պետք է մեծացնենք փոխգործակցությունը ռուսների և չինացիների հետ՝ ապահովելու համար նույն ճակատում գտնվող երեք երկրների անվտանգությունը, չնայած ռուսները Կենտրոնական Կովկասը համարում են իրենց տարածքը։ Իհարկե, Ադրբեջանը կոշտ և բռնի մոտեցում է ցուցաբերել ռուսների նկատմամբ և կարծում է, որ Միացյալ Նահանգների, սիոնիստական ռեժիմի և Թուրքիայի աջակցությամբ կարող է հաջողության հասնել այս հարցում։ Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած քաղաքական ուժերը գործնականում ողջունել են Միացյալ Նահանգների ներկայությունը Զանգեզուրի միջանցքի ստեղծման գործում, և այս ողջունելիությունը կստիպի Ռուսաստանին փոխել իր վարքագիծը, և այն կդադարի լինել դիտորդ և պասիվ, և կձեռնարկի գործողություններ՝ կանխելու համար միջանցքի ձևավորումը առանց Ռուսաստանի։ Իրանը պետք է այս առումով գործողություններ ձեռնարկի Ռուսաստանի և Չինաստանի հետ և բացատրի, որ հրեական և ՆԱՏՕ-ի միջանցքների ստեղծումը կվնասի նրանց տնտեսություններին։ Որովհետև երթուղին թույլ չի տա ապրանքների և էներգիայի տեղափոխում և կհարթի ճանապարհը ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության համար։ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի մերձեցումը պետք է ամրապնդվի։ Հայաստանին նույնպես պետք է զգուշացնել, որ այս միջանցքի ստեղծումը կհանգեցնի այս երկրի կործանմանը։

Նա եզրափակեց՝ ընդգծելով. - «Նրանք ցանկանում են ոչնչացնել Հայաստանը՝ միասնական թուրքական տարածաշրջան ստեղծելու համար, որպեսզի ստեղծեն հենակետ՝ Իրանին և Չինաստանին դիմակայելու համար։ Այս պատճառով Հայաստանը համարվում է խաթարող ուժ թուրքական աշխարհում և ՆԱՏՕ-ում։ Արևմուտքը մտադիր է գայթակղել Հայաստանին մի շարք տնտեսական խթաններով։ Նրանք կարող են որոշ ժամանակով լավ պայմաններ ապահովել Հայաստանի համար, բայց ընդհանուր առմամբ նրանք կկեղծեն նրա պատմությունն ու քաղաքակրթությունը։ Ժողովրդագրական փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ Հայաստանը կդառնա թյուրքական աշխարհի նահանգ։

 

Իսակ Հունանեսյան 

Կովկասի և Թուրքիայի հարցերով հետազոտող 

Աղբյուրը՝ mehrnews.com