Փոխարժեքներ
16 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Թել Ավիվն իր գործողությունը բացատրել է «միջուկային ռումբի ստեղծմանը Իրանի մոտեցմամբ», սակայն Թեհրանը հերքել է այդ մեղադրանքները: Հայտնի է՝հունիսի լույս 22-ի գիշերը ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել (այդ թվում` խորը ներթափանցման հակատանկային ռումբերի կիրառմամբ) Իրանի միջուկային ծրագրի կարեւորագույն օբյեկտներին` ձգտելով հետաձգել դրա իրակնացման ժամկետները։ Գովաբանելով ՑԱԽԱԼ – ի «ռազմավարական հաղթանակը», որը, իբր, «ակնառու հաջողությունների է հասել Իրանի միջուկային ծրագրի տապալման եւ հրթիռների արտադրության համակարգի ոչնչացման գործում.երկու սպառնալիք, որոնք ամենամեծ վտանգն էին ներկայացնում Իսրայելի համար», պաշտպանության նախարար Իսրայել Կացը խնդիրներ է դնում ապագայի համար.»Իսրայելի պաշտպանության բանակը պետք է պատրաստվի ինչպես հետախուզական, այնպես էլ օպերատիվ առումով, որպեսզի ապահովի օդային գերազնցությունը Թեհրանի նկատմամբ եւ թույլ չտա Իրանին վերականգնել իր ներուժը»: ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը ասում է․ «ծագող առյուծ» գործողության նախապատրաստումը տեւել է մի քանի տարի եւ ներառել է «հազարավոր ժամերի պլանավորում, հետախուզական տվյալների հավաքում եւ ուսուցում։ Վերջին ամիսների ընթացքում հետախուզությունը փորձ ձեռք բերեց, հնարավորությունները ընդլայնվեցին, եւ ծրագիրը դարձավ իրագործելի: Ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վերահսկում էին Թեհրանի երկինքը, հետախուզությունը ցույց տվեց նորարարական հնարավորություններ, իսկ մեր հակաօդային պաշտպանությունը պաշտպանում էր թիկունքը... գործողությունն ավարտված է, բայց արշավը շարունակվում է»:
Խաղալով Վաշինգտոնի եւ Թել Ավիվի հետ` ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է հարձակման ենթարկված օբյեկտների համար զգալի վնասի մասին` միաժամանակ դժգոհելով, որ Իրանը, իբր, կարող է մի քանի ամսվա ընթացքում վերականգնել ուրանի հարստացման գործընթացները: Դիվանագետն ընդգծում է Իրանի հետ բանակցությոնների անցկացման «ծայրահեղ կարեւորությունը» մոնիտորինգի եւ ստուգման աշխատանքները շուտափույթ վերսկսելու համար, բայց, հասկանալի է, ոչ մի խոսք Նեթանյահուի ռեժիմի միջուկային ներուժի մասին ... այնպես որ, հազիվ թե պատահական է, որ Իրանի նախագահն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին հայտնել է, որ Թեհրանը դադարեցրել է համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, իր խոսքով, Գրոսսիի` Իրանի նկատմամբ «ապակառուցողական» պահվածքի պատճառով: Իրանական մամուլում կարելի է հանդիպել արգենտինացու հասցեին Իսրայելի համար աշխատելու մեղադրանքների, իսկ կազմակերպությունում բրիտանական «խլուրդի» առկայության փաստը դժվար է հերքել…
Այն փաստը, որ Իսրայելն ունի ատոմային ռումբ, չի դրվում կասկածի տակ համաշխարհային լրատվամիջոցների կողմից։ «Արեւմուտքի հանդուրժողական վերաբերմունքն Իսրայելի գաղտնի զինանոցի նկատմամբ ... Մերձավոր Արեւելքում ընկալվում է որպես երեսպաշտության խորհրդանիշ, որը թույլ է տալիս դաշնակցին խախտել չտարածման նորմերը, այն դեպքում, երբ Իրանը, որը շատ առումներով պահպանում է իր պայմանագրային պարտավորությունները, պատժվում է»: 1969 թ-ին ԱՄՆ-ի հետ գաղտնի համաձայնագիրը, որը թույլ տվեց Իսրայելին գաղտնի պահել իր միջուկային զենքը, վերջին տասնամյակների միջազգային հարաբերությունների համակարգում ժամանակակից հրեական պետության եզակի դիրքի արտացոլումն էր, ինչը նրան թույլ տվեց գործել անպատիժ` առանց շատ մտահոգվելու հետեւանքների մասին: 1969 թ-ին ԱՄՆ-ի հետ կնքված գաղտնի համաձայնագիրը, որը թույլ տվեց Իսրայելին գաղտնի պահել իր միջուկային զենքը, դարձավ ժամանակակից հրեական պետության եզակի դիրքի արտացոլումը։
Միջուկային զենքի արգելման ծրագրի եւ միջուկային զենքի վերացման միջազգային նախաձեռնության (ICAN) համակարգող Սյուզի Սնայդերը հայտարարել է․ «Ներկայումս, ըստ փորձագիտական գնահատականների, այդ երկիրն «ունի մոտ 100 միջուկային մարտագլխիկ, թեեւ պաշտոնապես դա չի հաստատում» (Federation of American Scientists-ի տվյալներով` մի փոքր պակաս է հարյուր մարտագլխիկից):
Հրեական պետությունը պաշտոնապես ոչ հաստատում, ոչ էլ հերքում է իր միջուկային զինանոցի առկայությունը, «սակայն վերջին տարիներին տեղի ունեցած տեղեկատվության արտահոսքերով դա վաղուց հայտնի է համաշխարհային հանրությանը»: Համապատասխանաբար, Իսրայելի միջուկային զենքը «սպառնալիք է ստեղծում խաղաղության համար»։
Սնայդերի կարծիքով՝ Իսրայելը «մեծացնում է իր միջուկային ծրագրի ֆինանսավորումը»,նըդ որում, «անկախ հետաքննությունների» տվյալներով, հատկապես ակտիվորեն մեծանում է սուզանավերում միջուկային սպառազինությունների ներուժը: Իսկ դա շատ վտանգավոր է հենց իսրայելցիների համար»։
Նմանատիպ գնահատականներ ունեն Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) 2025 թ-ի համար, որոնց համաձայն` Իսրայելն ունի առնվազն 90 միջուկային մարտագլխիկներ, որոնք «տեղակայվել են հիմնականում ոչ թե կրիչների վրա, այլ պահեստում։ Իսկ Իսրայելի միջուկային միջոցների հիմնական կրողը ավիացիան է»։
Նշվում է նաեւ, որ Իսրայելը, հրապարակայնորեն չճանաչելով միջուկային զենքի առկայությունը, 2024 թ-ին «հրթիռային շարժակազմի փորձարկում է անցկացրել իր միջուկային ներուժի արդիականացման շրջանակներում։ Տեղադրման այս փորձարկումը կարող է կապված լինել իսրայելական Jericho բալիստիկ հրթիռների ընտանիքի հետ, որոնք ունակ են միջուկային զենք կրել»: Բացի այդ, Իսրայելը «կարող է նաեւ զբաղվել պլուտոնիումի արտադրության ռեակտորային համալիրի արդիականացմամբ, որը գտնվում է Դիմոնա քաղաքի մոտակայքում» (երկրի հարավում գտնվող Նեգեւ անապատում), որը գործում է 1960-ականների կեսերից։
Մինչդեռ կոնգրեսականներ Ջոշ Գոթհայմերը (դեմոկրատ Նյու Ջերսի նահանգից) եւ Մայք Լոուլերը (Հանրապետական՝ Նյու Յորք նահանգից) օրերս օրինագիծ են առաջարկել Իսրայելին ամերիկյան B-2 Spirit ռազմավարական անտեսանելի ռմբակոծիչների եւ GBU-57 (յուրաքանչյուրը 11-14 տոննա) հակապունկային ռումբերի փոխանցման մասին «այն դեպքում, եթե Իրանը փորձի միջուկային զենք ստեղծել»: 2024 թ-ի դրությամբ ԱՄՆ-ն իր սպառազինության մեջ ուներ 19 B--2 ռմբակոծիչ եւ մի քանի տասնյակ հիշատակված ռումբեր, սակայն մինչ այժմ ԱՄՆ-ն իր դաշնակիցներին նման զինատեսակներ չի փոխանցել: Հատկանշական է՝ այս նախաձեռնությունն առաջ է քաշվել Թեհրանին Վաշինգտոնի կողմից ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պահանջի հետ միաժամանակ։
Իսկ նման նախաձեռնության իսկական հեղինակ-նախաձեռնողը Axios գործակալությունը դեռ հունիսի կեսերին նշել էր Թրամփին, որը «դիտարկում է հզոր հակաբունկերային ռումբերը որպես ճնշման առանցքային լծակ, որպեսզի ստիպի Իրանին վերջնական գործարք կնքել»: Գերմանական Berliner Zeitung-ը պնդում է (ս.թ. հունիսի 19-ին), ԱՄՆ-ն կարող է «գաղտնի հանձնել, եթե արդեն Իսրայելին չի հանձնել GBU-57a/B գերծանր ռումբը եւ B-2 ռմբակոծիչը վարձակալության, որպեսզի Թել Ավիվը, կարծես, ինքնուրույն ոչնչացնի Ֆորդոյի ուրանի հարստացման իրանական կենտրոնը»։ Այդ տեղեկատվության հերքումներ չեն եղել։
Իսրայելցի փորձագետները նշում են՝ քանի որ նա չի ստորագրել ՄԶՉՊ-ն, նա լիովին իրավունք ունի անտեսել ՄԱԳԱՏԷ-ի որոշումները իսրայելական միջուկային օբյեկտների ստուգման վերաբերյալ, մանավանդ որ շրջակա աշխարհը՝ ներառյալ արաբական երկրները, դե ֆակտո հաշտվել է երկրի միջուկային զենքի գոյության հետ: Սակայն «դա չի նշանակւոմ, որ Իսրայելն ապագայում չի բախվի եվրոպական եւ արաբական երկրների կողմից զանգվածային ճնշումների, որոնք նրանից պահանջում են միանալ ՄԶՉՊ-ին»։
...Դեռեւս 1974 թ-ի դեկտեմբերին Իսրայելի նախագահ Էֆրաիմ Կացիրը լրագրողներին ասել էր.»Իսրայելն ունի միջուկային ներուժ»: Հանդիպման մասնակիցներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք Իսրայելի նախագահին չի հուզում այդ փաստը, պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ դա պետք է մեզ մտահոգի։ Թող դա հուզի աշխարհին»․..
Դմիտրի Նեֆյոդով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի