|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին արգելք է դրել միջուկային զենքի վրա, եւ դա պարտադիր է իրանական կառավարության համար. այսօր տեղեկացրել է Իրանի ԱԳՆ-ն` հույս հայտնելով, որ այդ հրամանը վերջ կդնի բանավեճին, թե Թեհրանը պատրաստվում է միջուկային զենք ստեղծել. տեղեկացնում է mignews.com-ը:
ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Արեւմուտքը պետք է հասկանա, թե ինչ նշանակություն ունի այաթոլլայի հրամանը երկրի համար: «Ոչ մի բան այնքան բարձր չէ, որքան ֆեթվան` արձակված գերագույն հոգեւոր առաջնորդի կողմից: Այն հիմք է միջուկային բնագավառում մեր գործունեության համար»,- ասել է նա:
Այաթոլլա Խամենեին միջուկային զենք ունենալը համարում է մեղք, նաեւ` «անօգուտ, վնասակար եւ վտանգավոր»: