կարևոր
3739 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-25 15:55
Հասարակություն

Իշխանությունը զբաղված է շանտաժով. Կարեն Վրթանեսյան

Իշխանությունը զբաղված է շանտաժով. Կարեն Վրթանեսյան

Այն, ինչ այօր տարածվել է համացանցում կարելի է բնորոշել մեկ բառով՝ շանտաժ։ Այս կարծիքն է հայտնել մեդիափորձագետ  Կարեն Վրթանեսյանը։ Փորձագետը դժվարացել է ասել՝ հրապարակված տեսանյութը իրականության հետ որևէ կապ ունի, թե՝ոչ։ 

«Այս ինշխանությունից դուրս եկած ցանկացած տեղեկություն («արտահոսք», «բացահայտում») կա՛մ սուտ է, կա՛մ կիսասուտ։ Ես չեմ զարմանա , որ այս դեպքի տեսանյութն էլ կեղծված լինի։ Եթե իշխանությունը վստահ լիներ տեսանյութի իսկության առումով, ապա կհրապարակեին իրենց պաշտոնական աղբյուրներով։ 

Իշխանությունը բազմիցս է ապացուցել, որ որևէ խնդիր չունի ստելու, կեղծ կամ փոփոխված նյութեր հրապարակելու։ Դրա վառ ապացույցը «Սրբազան շարժման» անդամների ձերբակալություններից հետո բացահայտված կեղծիքներն են»։

Կարեն Վրթանեսյանը նաև հավելեց, որ այն ինչ արվել է ապօրինի է, և իշխանություններին կարելի է կոչել «կազմակերպված հանցավոր խմբավորում», որը բազմաթիվ օրենքներ խախտելով՝ զբաղվում է շանտաժով ու սպառնալիքներով։

«Ըստ այդմ ճիշտ մոտեցումն է. «Նիկոլականի ցանկացած ասածը սուտ է, քանի դեռ ապացուցված չէ հակառակը»։ Նույնիսկ եթե ասեն «մածունը սպիտակ է», պետք է փորձել հասկանալ, թե որտեղ են «գցում»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին համացանցում  տեսանյութ էր տարածվել ենթադրաբար Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի և մի կնոջ մասնակցությամբ: