կարևոր
550 դիտում, 8 ժամ առաջ - 2025-06-16 12:50
Հասարակություն

Էս մարդը պետական շանտաժով է զբաղված, և ոչ մեկ չի ասում՝ պարոն, օրենք ես խախտում․ Աջապահյանը՝ Փաշինյանի մասին

Էս մարդը պետական շանտաժով է զբաղված, և ոչ մեկ չի ասում՝ պարոն, օրենք ես խախտում․ Աջապահյանը՝ Փաշինյանի մասին

Նույնիսկ Խորհրդային Հայաստանում, գոնե 70-80-ականներին, պետական ինստիտուտները շատ ավելի կարևորում էին եկեղեցու դերն ու նշանակությունը, քան անում են Հայաստանի այսօրվա իշխանությունը: Այս մասին «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Որպես հոգևորական իմ համար ցավալի է, որ անկախ Հայաստանի պայմաններում պետք է վերադառնալ 1920-30-ական թվականների ժամանակներ, երբ որ մասսայական հարձակումներ էին տեղի ունենում հայ եկեղեցու ու եկեղեցականության նկատմամբ։

Սա կարող է թուլացնել եկեղեցին, բայց ավելի ողբերգական հետևանքներ է ունենալու պետության և պետականության վրա։

Ես այնքան մտահոգված չեմ այդ հարձակումներից իբրև եկեղեցական, որքան մտահոգված եմ այդ հարձակումներից որպես Հայաստանի լիիրավ քաղաքացի։

Եթե մենք նույնիսկ «ընդհարման մեջ» ենք պետականության հետ, պետականության հետ չէ, որ հակամարտության մեջ ենք, այլ այսօրվա իշխանության հետ։

Երբ որ ասում են՝ մենք զբաղվում ենք քաղաքականությամբ… Այսինքն մի իշխանություն, որ կարող է հազարամյա, երկհազարամյա Արցախի թեմը լիկվիդացնել, և մենք պետք է ծափահարենք և ասենք՝ մեզ չի վերաբերվո՞ւմ, սա քաղաքական հա՞րց է։

Երբ որ մի իշխանություն հարյուրներով, հազարներով եկեղեցիներ ու վանքեր հանձնում է թշնամուն ու այդ տարածքը հայտարարում պատմական Ադրբեջան, ուրեմն մեր ընդվզումը քաղաքականության մեջ ընդգրկվե՞լ է։

Ուրեմն մենք՝ որպես Հայաստանի լիիրավ քաղաքացիներ, ցանկացած իրավունքից կարող ենք օգտվել, որից օգտվում է ցանկացած քաղաքացի։

Իմ մտահոգությունն առավել պետական ինստիտուտների բացարձակ և ամբողջական, Աստված մի արասցե, որ անվերադարձ լինի, կոլապսն է։ Այսինքն վարչապետի  պաշտոնը զբաղեցնող անձը մտել է  մի տարածք, որն իրենը չի, ոչ մի իրավունք չունի ոչ որպես վարչապետ, ոչ որպես քաղաքացի, բայց մտել է, պետական ինստիտուներն իրեն չեն ասում՝ սա մի արա։ Չկա ԱԱԾ, որ ասի՝ ազգային անվտանգության սպառնալիք է փորձել եկեղեցին քայքայել ներսից։ Չկա, փաստացի, ազգային անվտանգություն։ Չկան ուժային կառույցներ, արդարադատության նախարարություն, որոնք ասեն՝ դու օրենք ես խախտում, Սահմանադրություն, իրավական նորմեր ես խախտում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։