|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով կալանավորված, իսկ այժմ արդեն «Նուբարաշեն» հոգեբուժարանում գտնվող Շանթ Հարությունյանի ընտանիքի անդամներին չի թույլատրվում տեսակցել նրան: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Նա հայտնեց նաև, որ երեկ է տեսակցել իր պաշտպանյալին, և որ նրա հետ ամեն ինչ կարգին է: Փաստաբանը հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` Շանթ Հարությունյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու որոշումը: Նրա խոսքով` դատարանի որոշումն անհիմն է, քանի որ 2009-ին նման փորձաքննություն անցկացվել է և պարզվել, որ Շանթ Հարությունյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապում: