|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանը գրում է.
«Հայաստանյան ազատ, ֆեմինիստ, արդարամիտ հասարակություն ջան, դու փոթորկվում ես ամեն անգամ, երբ.
- ֆեյսբուքում բաց դեկոլտեով լուսանկար տեղադրելու համար որևէ աղջկա հասցեին տհաճ մեկնաբանություններ են գրվում,
- երբ որևէ կիսաադեկվատ անձնավորություն փողոցում ռեպլիկ է թույլ տալիս կնոջ հասցեին,
- երբ էն չար ՊուԾինը հերթական անգամ 15 օրով ձերբակալում է մետրոյում երգեր երգող այն շիկահեր աղջկան,
- և այլն, և այսպես, ամեն նման առիթով դու փոթորկվում ես, ու ճիշտ ես անում։
Լիդիան` 39 տարեկան, Տավուշի թեմում աշխատած, լուսավոր մի մարդ, արդեն հինգերորդ ամիսն է` կալանքի տակ է։
ՈՉՆՉԻ ՀԱՄԱՐ։ ԱՌԱՆՑ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ։
Այսօր դատարանը ևս երեք ամսով երկարացրեք նրա կալանքը։ Լիդիան Ամանորը պիտի դիմավորի բանտախցում` գործած չլինելով ՈՐԵՎԷ հանցանք։ Հարազատները չեն կարող տեսակցել նրան։ Ի՞նչ է կատարվում Լիդիայի շուրջ։
Սիրելի կնամեծար, կնապաշտ, կնապաշտպան հանրություն, չե՞ս ուզում հարցախեղդ անել իրավապահներին։ Լիդիան էլ է շիկահեր ու բարի, ինչպես էն չար ՊուԾինի ձերբակալած աղջիկը։ Լիդյան էլ ՈՐԵՎԷ վնաս որևէ մեկին չի պատճառել։ Ընդամենը, որպես քաղաքացի, օգտվել է իր քաղաքացիական իրավունքներից` աջակցելով մեր քաղաքական ու քաղաքացիական իրավունքների համար փողոց դուրս եկած շարժմանը»։