|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Զուրաբյանի մասնակցությամբ խորհրդակցությունն արդեն ավարտվել է:
Առիթը ՀԱԿ պատգամավորների այն բողոքն էր, որ իրենց թույլ չեն տվել այցելել նոյենբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվածներին:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ Նիկոլ Փաշինյանը պահանջել է տեսակցություն մի անձի հետ, որի բոլոր տեսակցությունները, քննիչի որոշմամբ, սահմանափակված են եղել, արգելք է եղել: Նշենք, որ խոսքը Շանթ Հարությունյանի մասին է: Նախարարի խոսքով` օրենքով կա մեկ բացառություն, երբ հնարավոր է տեսակցություն, այն է` բացառապես այդ մարդու փաստաբանի հետ: Ըստ նախարարի` մուտք ու ելքի իրավունքը դատապարտվածի ու կալանավորվածի հետ` երկու տարբեր բաներ են: Տեսակցելու համար կան հստակ ընթացակարգեր, տվյալ անձը պետք է համաձայն լինի, որ տվյալ անձինք իր հետ հանդիպեն, պետք է լինի գրավոր դիմում, պետք է առկա լինի ՔԿՀ պետի որոշումը: Կոնկրետ տվյալ պարագայում, նախարարի խոսքով, եղել է քննիչի որոշում:
Նախարարը հայտնեց, որ Փաշինյանի հայտարարության համաձայն` որ մի ՔԿՀ-ում թույլատրել են տեսակցություն, իսկ մյուսում` ոչ, նշանակվել է ծառայողական քննություն: «Եվ եթե պարզվի, որ խախտումներ են եղել, ուրեմն տվյալ ՔԿՀ պետը կենթարկվի համապատասխան պատասխանատվության»,- ասաց նախարարը: