Փոխարժեքներ
16 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման թեմային։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Թեման, իհարկե, տեղեկատվական օրակարգում գլխավոր տեղ է զբաղեցնում։ Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք բոլոր համապատասխան հաղորդագրություններին», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների համաձայն՝ Վաշինգտոնն ուղղակիորեն զենք չի մատակարարի Ուկրաինային։
«Հավանաբար, հիմա դժվար է ասել, թե ինչ է կատարվում եվրոպացիների հետ։ Գերմանիայից հակասական հայտարարություններ են եղել, չնայած հայտնի «Taurus»-ների մասով, կարծես թե, այսպես ասենք, բանականության որոշ մնացորդներ կան։ Առայժմ նրանք ասում են, որ «Taurus»-ներ չեն մատակարարվում», - հավելել է նա։