կարևոր
592 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-12 18:34
Հասարակություն

Եկեղեցին շարունակում է տեր կանգնել Արցախի ժողովրդի իրավունքներին, հե՛նց սա է Եկեղեցու դեմ արշավի պատճառը․ Արցախի ՄԻՊ

Եկեղեցին շարունակում է տեր կանգնել Արցախի ժողովրդի իրավունքներին, հե՛նց սա է Եկեղեցու դեմ արշավի պատճառը․ Արցախի ՄԻՊ

Ազատության հրապարակում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնությամբ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների հանրահավաք է կազմակերպվել։ «Մենք կարևոր որոշումներ ունենք կայացնելու այս ծանրագույն պայմաններում, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով և օրինական միջոցներով պաշտպանել մեր իրավունքները»,- հայտնել են կազմակերպիչները։

 Նշենք՝ հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։

«Այնուամենայնիվ, հանրահավաքի ընթացքում մենք պատրաստվում ենք կիրառել բոլոր օրինական միջոցները՝ ոստիկանության հետ համագործակցաբար մեր խաղաղ երթն իրականացնելու և իրավունքները պաշտպանելու համար»,- ասում են կազմակերպիչները։