|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հեղաշրջման պլան»-ի բացահայտումից եւ այդ վարույթով Բագրատ սրբազանին ու նրա մի քանի համակիրներին կալանավորելուց հետո շատերի մոտ է հարց ծագում՝ որտեղի՞ց են հայտնվել խոսակցությունների ձայնագրությունները` դրանք ինչ-որ մե՞կն է ընդդիմության շարքերից ձայնագրել, թե՞ հատուկ ծառայություններն են գաղտնալսել։ Օրինակա՞ն են, թե՞ անօրինական: Իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ ասաց, որ գաղտնալսումներն արվել են ոչ թե ՀՀ իրավապահների, այլ՝ անգլիական հետախուզական ծառայությունների կողմից, որոնք ավելի գլոբալ ծրագիր ունեն:
Օրինակ՝ այն, որ այս գաղտնալսումներով ավելի ամրապնդեն իշխանության դիրքերը՝ ընդդիմությանը տեռորիստներ ներկայացնելով, ապա հակառուսական ալիք բարձրացնելով եւ Ռուսաստանին այս տարածքից դուրս մղելով։ Մեզ չհաջողվեց ճշտել, թե որքանով է այս տեղեկատվությունը մոտ իրականությանը: Բայց այն փաստը, որ այդ ձայնագրությունները կալանքի սանկցիայի ժամանակ չեն ներկայացվել դատարան, արդեն շատ խոսուն է: