|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը փորձել է գաղտնալսել Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցները 2009-ին Լոնդոնում կայացած «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում: Այդ ժամանակ նա դեռ զբաղեցնում էր ՌԴ նախագահի պաշտոնը. հայտնում է Лента.ру-ն` վկայակոչելով The Guardian-ը:
Պարբերականը տեղեկացրել է այդ մասին հունիսի 16-ին` հիմնվելով Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերի վրա:
Թե որքանով է գաղտնալսման գործողությունը հաջողվել, պարբերականը չի նշում: