կարևոր
1057 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-26 13:41
Հասարակություն

6 մարզիկ ազատվեց զինծառայությունից

6 մարզիկ ազատվեց զինծառայությունից

Մի խումբ մարզիկներ ազատվեցին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։ Խոսքը Քրիստիան Լյուսիեն Վիտալի, Վարազդատ Լալայանի, Կարեն Ավագյանի, Նարեկ Դալլաքյանի, Բորիս Շատվերյանի և Հայկ Մարտիրոսյանի մասին է։

Տրամադրված տարկետումներից հետո նշված մարզիկները նոր նշանակալի նվաճումներ են գրանցել՝ Կարեն Ավագյանը ծանրամարտի երիտասարդների (մինչև 23 տարեկանների) Եվրոպայի 2021 թվականի առաջնության հաղթող է՝ 1-ին մրցանակակիր, Նարեկ Դալլաքյանը սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր և սամբոյի Եվրոպայի 2024 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր է, իսկ Բորիս Շատվերյանը սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր և  սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր է:

Ինչ վերաբերում է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի և աշխարհի առաջնությունների հաղթող Վարազդատ Լալայանին, ապա նա նախապատրաստվում է 2025 թվականի աշխարհի առաջնությանը: Իսկ Հայկ Մարտիրոսյանը շախմատի Հայաստանի հավաքականի անդամ է: 2017 թվականին նրան շնորհվել է շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում: