|
Փոխարժեքներ
05 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Իրանի հարավային մասում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա տվյալներով, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 352 հազար բնակչություն ունեցող Բենդեր-Աբբաս քաղաքից 88 կմ դեպի հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։