|
Փոխարժեքներ
10 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Իրանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Բանդեր Աբբաս քաղաքից 74 կմ հյուսիս-արևելք է:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Հիշեցնենք` նոյեմբերի 8-ին 5.4 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Ադրբեջան-Իրան սահմանային գոտում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում (3-4 բալ ուժգնությամբ), Կապան, Սիսիան քաղաքներում (3 բալ), Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում (2 բալ):