կարևոր
805 դիտում, 2 ժամ առաջ - 2025-06-20 15:04
Աշխարհ

Ի՞նչ է կանգնած Ղազախստանի եւ Բրիտանիայի ռազմական համագործակցության հետեւում

Ի՞նչ է կանգնած Ղազախստանի եւ Բրիտանիայի ռազմական համագործակցության հետեւում
Ղազախստանի պատվիրակությունը Լոնդոնում համաձայնագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ ռազմական համագործակցություն սկսելու մասին, հայտնել է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը:  «Կողմերը ստորագրել են Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջեւ 2025-2026-ականների ռազմական համագործակցության պլանը», – ասվում է հաղորդագրության մեջ: Համաձայնագրի հիմնական ուղղություններն են Մեծ Բրիտանիայի բարձրագույն ռազմաուսումնական հաստություններում ղազախստանցի զինծառայողների խաղաղապահական, լեզվական պատրաստությունը եւ ուսուցումը, ինչը թույլ կտա ընդունող կողմին, որը բացահայտ հայտարարում է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման մասին, ստանալ իրեն հավատարիմ շերտ, որն ապագայում ռազմական էլիտա կկազմի Ղազախստանում: Ավելի վաղ՝ 2024 թ-ին, ՀԱՊԿ անդամ Ղազախստանի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները ստորագրել էին ռազմավարական գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագիր, ինչպես նաեւ կրթության եւ առեւտրի ոլորտում մի շարք հուշագրեր: Այն ժամանակ Ղազախստանի արտգործնախարարը հայտնել էր՝ դա «նշանակալի խթան կհաղորդի Աստանայի եւ Լոնդոնի միջեւ քաղաքական, առեւտրային եւ ներդրումային կապերի ամրապնդմանը»: Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Քեմերոնը հայտարարել էր առաջիկա երեք տարիների ընթացքում Ղազախստանի եւ Կենտրոնական Ասիայի մյուս երկրների զարգացման նախագծերին 50 մլն ֆունտի չափով ֆինանսավորում հատկացնելու մասին: Հունվարին Ղազախստանի պատվիրակությունն Անկարայում ստորագրել է Ղազախստանի եւ Թուրքիայի միջեւ 2025 թ-ի ռազմական համագործակցության պլանը2024ի սեպտեմբերին Ղազախստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները ստորագրել են նաեւ 2025 թ-ի երկկողմ համագործակցության պլանը: ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության մասին նախորդ համաձայնագիրը, աբցի Մեծ Բրիտանիայից, Ղազախստանը կնքել էր Իտալիայի հետ 2021ին։ Ղազախստանն ավելի ու ավելի է մտնում ՆԱՏՕ-ի երկրների ազդեցության ոլորտ, որոնց թվում Բրիտանիան Կենտրոնական Ասիայի երկրներին «պատմության ճիշտ կողմում» ներգրավելու առանցքային դերակատարն է։

Հարկ է հիշեցնել՝ Ղազախստանը, ինչպես տարածաշրջանի մյուս հանրապետությունները, Արեւմուտքին հետաքրքրում է միայն որպես հումքային գաղութ։ Այսօր Ղազախստանի նավթագազային արդյունաբերությունը, գրել ենք, երկու երրորդով պատկանում է արեւմտյան միջազգային կորպորացիային։ Այսպիսով, Կասպից ծովի Թենգիզ հանքավայրում, Tengizshevroil LLP - ի շրջանակներում, Kazmunaigaz ազգային օպերատորն ունի 20%, Chevron (ԱՄՆ) – 50%, ExxonMobil (ԱՄՆ) – 25%, SP Lucarco (ԱՄՆ) - 5%: Կասպից ծովի «Կաշագան» հանքավայրում, «Հյուսիսային Կասպիական օպերացիոն ընկերություն N.V. (NCOC) կոնսորցիումում, ազգային օպերատոր «KazMunayGas»-ն ունի 16.88%, «Eni»-ն (Իտալիա)՝ 16.81%, «ExxonMobil»-ը (ԱՄՆ)՝ 16.81%, «Shell»-ը (Մեծ Բրիտանիա)՝ 16.81%, «Total»-ը (Ֆրանսիա)՝ 16.81%, «CNPC»-ը (Չինաստան)՝ 8.33%, «Inpex»-ը (Ճապոնիա)՝ 7.56%: Իսկ Արեւմտյան Ղազախստանի մարզի Կարաչագանակ հանքավայրում՝ Karachaganak Petroleum Operating B.V.-ում, ազգային օպերատոր KazMunaiGas-ն ունի ընդամենը 10%, Eni-ն (Իտալիա)՝ 29.25%, Shell-ը (Մեծ Բրիտանիա)՝ 29.25%, Chevron-ը (ԱՄՆ)՝ 18%: Բաժնետիրական կապիտալի ներկայիս դասավորությունը Ղազախստնին զրկում է տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարներից։ Հանրապետության բնական ռեսուրսների մեծ մասը մշակվում է արտադրանքի բաժանման վերբերյալ համաձայնագրերի հիման վրա, ինչը գաղութային տնտեսության բնորոշ առանձնահատկությունն է:

Հայտնի տնտեսագետ Պյոտր Սվոիկը Ղազախստանում 30 տարվա ընթացքում կառուցված համակարգը բնութագրել է որպես «բազմավեկտոր համալիր կոմպրադոր (ոչ, ոչ կապիտալիզմ) գաղութատիրություն։ Բազմավեկտոր եւ կոմպրադոր – հասկանալի է, թե ինչու, սիկ համալիր, քանի որ առկա է ինչպես արդյունաբերական ապրանքների անհավասար առեւտուր՝ անցյալ դարերի Բրիտանական կայսրության օրինակով հումքի դիմաց, այնպես էլ ժամանակակից ֆինանսական նեոաղութատիրություն ԱՄՆ մայրաքաղաքի հետ։ Ղազախստանը համաշխարհային գաղութատիրության պատմության գործող թանգարան է՝ ինչես նախկին կոմպրադորական վերնախավի, այնպես էլ նրան սպասարկող պետական բյուրոկրատիայի օրինակելի կատարմամբ՝ փորձագիտական հանրության հետ միասին։

Իզուր չէ, որ տեղի տնտեսագետները դառնորեն կատակում են. երբ Ղազախստանի բնական ռեսուրսները վերջանան, կավարվի հենց հանրապետությունը։ Մեծ Բրիտանիայի ռազմական էքսպանսիայի արագացումը դեպի Ղազախստան կապված է հանրապետությունում հազվագյուտ մետաղների լուրջ հանքավայրերի հետ։Արդյունաբերության եւ շինարարության նախարարությունից հայտնել են՝ Ղազախստանում այսօր կան հազվագյուտ մետաղների 15 հանքավայրեր, որոնցից 11-ը գտնվում են ընդերքօգտագործման մեջ․․․

2024 թ-ի մարտին Մեծ Բրիտանիայի արդյունաբրության եւ տնտեսական անվտանգության նախարարը եւ Ղազախստանի արդյունաբերության եւ շինարարության փոխնախարարը ստորագրեցին կարեւոր օգտակար հանածոների ճանապարհային քարտեզը։ Ստորագրումը տեղի է ունեցել Լոնդոնում ղազախական պատվիրակության այցի ժամանակհայտնում է Forbes Kazakhstan-ը: Փաստաթուղթը նախանշում է կոնկրետ խնդիրներ՝ 2023 թ-ի մարտին Մեծ Բրիտանիայի նախկին արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլիի այցի ժամանակ ստորագրված կրիտիկական օգտակար հանածոների ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագրում դրված նպատակներին հասնելու համար:Գեղեցիկ ելույթների քողի տակ տեղի է ունենում ղազախական հազվագյոտ մետաղների հանքավայրերի ուղղակի գրավումը բրիտանական ընկերւոթյունների կողմից, որոնք արդեն ծրագրեր են մշակում Ղազախստանում երկրաբանահետախուզական գոծունեության համար, այդ թվում՝ խորհրդային տարիներին հայտնաբերված, բայց պահպանված հանքավայրերում։

2023 թ-ի մարտի առաջին օրը Աստանայում ԱՄՆ դեսպան Դանիել Ռոզենբլումը Ղազախստանի արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարության երկրաբանության կոմիտեի ղեկավարի հետ ստորագրել է հուշագիր Ղազախստանի ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ոլորտում։ Ամերիկյան ընկրությունները պարտավորություններ են ստանձնել ուսումնասիրել Ղազախստանի ընդերքը՝ օգտագործելով իրենց տեխնոլոգիաները՝ ռազմավարական հանածոների հանքավայրերի եւ դրանց պաշարների կանխատեսման գործում նոր քարտեզներ պատրաստելու նպատակով։Միացյալ Թագավորությունում, հայտնի է, բնական ռեսուրսների «կատուն լաց եղավ». դարեր շարունակ «ծովերի տիրուհին» ապրել է գաղութների կողոպուտի հաշվին։ Ընդհանուր առմամբ, մինչ այժմ իրավիճակը շատ չի փոխվել, բայց մինչ օրս բրիտանացիներին հետաքրքրում էին հիմնականում էներգառեսուրսները, ինչի մասին լավ գիտեն Կովկասում, Կենտրոնական Ասիայում եւ ոչ միայն։Ստորագրումից հետո Ղազախստանի պատվիրակությունը մեկնել է ճանաչողական շրջագայության՝ այցելելու Բրիտանական գոյւթյուն ունեցող կրիտիկական օգտակար հանածոների արդյունահանման ընկերություններ եւ առաջատար հետազոտական եւ կրթական հաստատություններ: Նպատակն է բացահյտել կարեւոր օգտակար հանածոների վերամշակման ոլորտում գործարար համագործակցության հնարավորությունները, նպաստել Մեծ Բրիտանիայի եւ Ղազախստանի միջեւ տեխնոլոգիաների փոխանցմանը եւ գիտահետազոտական համագործակցությանը: Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Cornish Lithium-ի, Imerys British Lithium-ի, Բրիտանական երկրաբանական ծառայության, Green Lithium-ի, նյութերի մշակման ինստիտուտի, Alloyed-ի եւ այլ կազմակերպությունների հետ: Պաշտոնական հաղորդագրության ժլատ եւ արտաքուստ պարկեշտ տողերի հետեւում թաքնված է Ղազախստանի իրական ազգային ողբերգությունը, որը չունի հազվագյուտ հողերի արդյունահանման իր սեփական տեխնոլոգիաները, եւ, ինչպես հեշտ է կռահել, բոլոր հետախուզված հանքավայրերը կփոխանցվեն արեւմտյան կորպորացիաներին։

Որքան Մեծ Բրիտանիան եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրները իրենց տակ հավաքեն հանրապետության բնական պաշարները, այնքն նրանց համար ավելի արդիական կդառնա Ղազախստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդումը, ինչը ճանապարհ է բացում Հանրապետության հետագա «ուկրաինացման» համար՝ ներառյալ տարածքային համալրման հատուկ համակարգը:

Եվ ոչ այնքան վաղուց հայտնի դարձավ, որ Ղազախստանի ազգային արդյունաբերական պարկերից մեկի հարթակում (ճշգրիտ վայրը չի հրապարակվում) Սինգապուրից գործընկերոջ օգնությամբ սկսվել է 122, 152 տրամաչափի հրետանային զինամթերքի արտադրության գործարանի շինարարությունը, բայց առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ի 155 մմ տրամաչափի։ Սինգապուրում գրանցված ընկերությունները հաճախ կամ միջնորդներ են հանդիսանում ավելի խոշոր ձեռնարկությունների համար, կամ էլ ԱՄՆ-ից կամ Բրիտանիայից «հսկաների» դուստր կառույցներ։ Հանրապետության ռազմական գերատեսչությունում ավելի վաղ հայտարարել էին՝ Ղազախստանն առայժմ չի ծրագրում անցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին, սակայն մտադիր է աստիճանաբար «ներդաշնակեցնել» իր բանակը դաշինքի հետ: 155 մմ զինամթերք արտադրելու որոշումը կարող է նաեւ մատնանշել Թուրքիայի հետ համագործակցության առաջնային բնույթը, որից Աստանան գնում է զրահամեքենաներ եւ այլ տեխնիկա:

Ըստ Defence blog պորտալի վերլուծաբնների՝ ՆԱՏՕ-ի տրամաչափի զինամթերքի արտադրությունը վկայում է երկի հրետանու մոտալուտ փոխանցման մասին իր տրամաչափերին, այն դեպքում, երբ խորհրդային ստանդարտի արկերը նախատեսված են տարածաշրջանի հարեւանների զինանոցներից հին զենքերի համար: Պաշտպանության նախարաթյունում հավաստիացնում են՝ գործարանը նախատեսված է ինչպես ներքին կարիքների, այնպես էլ պոտենցիալ արտահանման բավարարման համար, իսկ նախագիծն ինքնին արտացոլում է երկրի ջանքերը՝ ընդլայնելու պաշտպանական արտադրության հայրենական բազան եւ նվազեցնելու կախվածությունը օտարերկրյա մատակարարներից աճող տարածաշրջանային անկայունության եւ փոփոխվող գլոբալ մատակարարման շղթաների պայմաններում:

Պետք չէ կասկածել, որ բոլոր այդ համաձայնագրերը, որոնք առկա են եւ մշակվում են, կպահպանվեն «մեկ դարպասի խաղի» տրամաբանությամբ։ Քաղաքացիների մեծամասնության բարեկեցությունը չի բարելավվի, քանի որ հումքային գաղութի կարգավիճակը նման բոնուս չի նախատեսում, իսկ այժմ նաեւ երկրի անվտանգությունը կհայտնվի նոր մարտահրավերների առջեւ։ Ղազախստանի զինվորականների հավատարմության ապահովումը երկրում Արեւմուտքի առաջնահերթություններից մեկն է: Քայլ առ քայլ Կենտրոնական Ասիայի խոշորագույն երկրում ձեւավորվում է կոմպրադորական ռեժիմ, որի երկարակեցության մասին կարող են խոսել միայն «բրիտանացի գիտնականների» ձեռքով սնվող տեղական գրանտակերները։

 

Վլադիմիր Պրոխվատիլով

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի