կարևոր
3091 դիտում, 7 ժամ առաջ - 2025-06-16 14:41
Աշխարհ

Ինչ է կանգնած թյուրքական աշխարհի գաղափարի հետեւում

Ինչ է կանգնած թյուրքական աշխարհի գաղափարի հետեւում
Վերջին շրջանում նկատելիորեն թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ կամ կազմակերպություն) ակտիվացել է իր գործունեությունը – միայն մայիսին այս միավորման շրջանակերում երեք միջոցառում է անցկացվել: 27-ին Աստանայում տեղի ունեցավ մասնկից երկրների կենտրոնական (ազգային) բանկերի խորհրդի առաջին նիստը, մեկ օր առաջ Բաքվում տեղի ունեցավ կազմակերպոթյան ներքին գործերի նախարարների հանդիպումը, իսկ մայիսի 21-ին Բուդապեշտում տեղի ունեցավ ԹՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթաժողովը:

Հիշեցնենք՝ այն միջազգային կազմակերպություն է, որը միավորում է թյուրքական պետություններին՝ նրանց միջեւ համակողմանի համագործակցության եւ կոոպերացիայի նպատակով: Կազմակերպությունը ստեղծվել է 2009 թ-ի հոկտեմբերին թյուրքական խորհուրդ անվան տակ, որը 2021 թ-ի նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայացծ իր գագաթնաժողովում վերանվանվել է թյուրքական պետությունների կազմակերպություն։ Այսօր կազմալերպության լիիրավ անդամներն են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը: Բացի այդ, Հունգարիան եւ Թուրքմենստանը հանդես են գալիս որպես կազմակերպության դիտորդ երկրներ, իսկ հմաշխարհային հանրության կողմից չճանաչված (բացի Թուրքիայից) հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչները ներգրավվում են դրա գործունեության մեջ։

Սկսենք մեր այսօրվա զրույցը, թերեւս, Բուդապեշտի միջոցառումից։ Գագաթնաժողովը, թեկուզ ոչ ֆորմալ, առաջին անգամ անցկացվեց Հունգարիայի տարածքում։ Ի դեպ, այս երկրում վերջերս հայտնի է դարձել իրենց ժողովրդի թյուրքական, այլ ոչ թե ֆինո-ուգրական ծագման տեսությունը։ Պատահական չէ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նույնիսկ Հանրապետությունն անվանում էր «քրիստոնեական թյուրքական հող»։ Հունգարիայի մայրաքղաքում կայացած գագաթնաժողովի արդյունքը եղավ Բուդապեշտի հռչակագրի ստորագրումը, Ուզբեկստանի միացումը թյուրքական մշակույթի եւ ժառանգության հիմնադրամին, կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունների ժամկետի երկարաձգումը եւ Աֆղանստանի վերաբերյալ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարությունը:

Բուդապեշտի գագաթաժողովին մասնակցած Ուզբեկստանի նախագահ Միրզիյոեւը հանդես է եկել մի շարք առաջարկներով: Մասնավորապես, համաժողովում իր ելույթում նա ընդգծել է ռազմավարական գործընկերության, թյուրքական պետությունների հավերժ բարեկամության եւ եղբայրության մասին Ուզբեկական կողմի նախաձեռնած պայմանագրի ստորագրման հրտապությունը: Հիշեցնենք՝ նախօրեին Միրզիյոեւը ստորագրել է օրենք, որն իրավաբանորեն ամրագրել է Ուզբեկստանի եւ Ադրբեջանի դաշնակցային կարգավիճակը եւ ձեւակերպել է Տաշքենդի միացումը Շուշիի հռչակագրին, որը նախկինում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համատեղ պաշտպանության մասին երկկողմ համաձայնագիրն էր, որը երկու կողմերը ստորագրել էին դեռեւս 2021 թ-ի հւնիսին։ Պարզ ասած՝ այժմ ռազմական հակամարտության դեպքում Անկարան ու Բաքուն պետք է Տաշքենդին ոչ միայն «բարոյական՛, այլեւ ռազմական աջակցություն ցուցաբերեն։ Դժվար թե այստեղ հարկ լինի հիշեցնել՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ դա նշանակում է, որ այսուհետ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմաքաղաքական ազդեցությունը, անցնելով Կասպից ծովով, հետեւողականորեն կմեծանա ոչ միայն Ուզբեկստանում, այլեւ ողջ Կենտրոնական Ասիայում։

փորձագետները կարծում են՝ Տաշքենդի միացումը Շուշիի հռչակագրին վկայում է այն մասին, որ Ուզբեկստանը շարունակում է նպատկաուղղված դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարել՝ շեշտը դնելով Արեւմուտքի վրա: Փորձագետները նաեւ կարծում են՝ Էրդողանը, ով իրեն ներկայացնում է որպես Անկարայի հովանու ներքո թյուրքական աշխարհի «հավաքագրող», եւ այս նախագծի բրիտանացի համադրողները պաշտոնական Տաշքենդի նման քայլը կարող են համարձակորեն գրանցել իրենց ակտիվում. չէ որ Ուզբեկստանը հետխորհրդային կենտրոնական շրջանում առաջատար երկիր է բնակչության թվով եւ տնտեսական աճի տեմպերով։ Ավելին, ակնհայտ է, որ սա միայն փորձնական գնդակ է, եւ Ուզբեկստանից հետո Շուշիի հռչակագրին հետագայում կարող են միանալ նաեւ այլ կենտրոնասիական հանրապետություններ (Ղազախստան, Ղրղզստան եւ Տաջիկստան), որոնք դեռ ՀԱՊԿ-ի մաս են կազմում եւ, ըստ երեւույթին, այդ պատճառով են Տաշքենդը բաց թողել իրենցից առաջ։

Փաստորեն, այսօր Անկարան փորձում է անվտանգության խնդիրների ոլորտում համակարգողի դեր ստանձնել արդեն ոչ միայն Անդրկովկասում, այլեւ Կենտրոնական Ասիայում։ Ընդ որում՝ Թուրքիան ակտիվորեն զարգացնում է կապերը Կենտրոնասիական տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ պարսկալեզու Տաջիկստանի հետ։ Ընդ որում՝ հենց անվտանգությունն ու պաշտպանությունն են դառնում կիավորման գործունեության օրակարգի առանցքային ուղղությունները։ Դրա համար ռազմավարական հիմք են դնում կազմակերպւթյան ստամբուլյան (2021) եւ Սամարղանդի (2022) հռչակագրերը, ինչպես նաեւ «հայացք թյուրքական աշխարհին – 2040» հայեցակարգը, որոնք նախատեսում են պաշտպանության եւ անվտանգության ոլոտում համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման ցանցի ստեղծում:

Ճիշտ է, հարկ է նշել, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ միավորման ներսում, որտեղ Կենտրոնական Ասիայի անդամ երկրների շրջանում աճում է դժգոհությունը Էրդողանի կողմից կազմակերպությոնը ղեկավարելու ավտորիտար մեթոդից եւ ընդհանրապես նրա վարքից։ Բավական է հիշել՝ թուրք առաջնորդն անցյալ տարվա հուլիսին չէր մեկնել Շուշի՝ մասնակցելու միավորման գագաթաժողովին, այլ նախընտրել էր մեկնել Գերմանիա՝ Թուրքիայի եւ Նիդեռլանդների հավաքականների միջեւ ֆուտբոլի խաղին։ Թուրքիայի կողմից «ճնշումից» դժգոհության ֆոնին, վերջին ժամանակներս նկատվում է Ալիեւի ֆիգուրը որպես կազմակերպության ներսում պոտենցիալ ավելի քիչ «նյարդայնացնող» կամ ավելի ընդունելի ինտեգրատոր առաջին պլան մղելու միտում։

Այս կապակցությամբ ուշադրության է արժանի Ադրբեջանի ղեկավարի՝ վերը նշված ներքին գործերի նախարների հանդիպմանը արված ուղերձը, երբ նա թյուրքական երկրներին անվանել է ոչ միայն բարեկամներ, այլեւ ռազմավարական գործընկերներ, դաշնակիցներ, իսկ ամենակարեւորը՝ եղբայրական պետություններ։ Ալիեւի խոսքով՝ «թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների կամքը, ժողովուրդների կամքը կրկին միավորել են մեզ»: Կազմակերպության աճող դերի մասին, մասնավորապես տնտեսության ոլորտում, մայիսի 27-ին Աստանայում խոսել է նաեւ Ղազախստանի նախագահ Տոկաեւը կազմակերպւթյան անդամ երկրների Կենտրոնական բանկերի խորհրդի առաջին նիստում։ Նրա խոսքով՝ հատկապես կարեւոր է «փոխգործակցության խորացումը՝ հատկապես գլոբալ տնտեսության վերափոխման պայմաններում, որը պայմանավորված է սակագնային քաղաքականոթյան փոփոխությամբ»: Վերոնշյալից տպավորություն է ստեղծվում, որ կազմկաերպության քաղաքական գործիչների համար կարեւոր է ցույց տալ, որ այժմ սա այլեւս ոչ թե երկրների պաշտոնական միավորում է այլ միջազգային քաղաքականության լիարժեք սուբյեկտ, որի հետ բոլորը ստիպված կլինեն հաշվի նստել: Այսպես, կազմակերպության տարբեր ֆորումներում ելույթներում բազմիցս խոսվել է բոլոր թյուրքական ժողովուրդների միասնության մասին՝ Պամիրից մինչեւ Կարպատներ, եւ նույնիսկ բազմիցս հնչել է «քաղաքակրթություն» բառը։ Եվ այս փաստը կարող է ցույց տալ, որ միավորումն իր առջեւ դնում է լայնածավալ եւ հեռահար նպատակներ:

Այստեղ պարզապես պետք է ընդգծել՝կազմակերպության գործունեությունը Ռուսաստանի համար առանձնահատուկ կարեւորություն ունի, քանի որ դրա հիմնական կազմը ներկայացված է մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրների կողմից՝ Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը եւ Թուրքմենստանը: Առաջին հայացքից դրանից իր գոյության տարիների ընթացքում այս կամ այն ձեւով որեւէ «ճեղքում» չի կատարել: Չի դարձել, օրինակ, Եվրամիության անալոգը, չի ստեղծել սեփական մաքսային միությունը եւ նույնիսկ միասնական կարծիք չի մշակել մի շարք արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ Սակայն հարկ է հաշվի առնել, որ ամեն տարի կազմակերպությունը մեծացնում է իր ակտիվությունը Կենտրոնական Ասիայում եւ Անդրկովկասում, եւ որ ոչ պակաս կարեւոր է, կազմակերպության եւ Թուրքիայի նպատակները, մասնավորապես, համընկնում են արեւմտյան խաղացողների շահերի հետ տարածաշրջանում, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի, ինչը չի կարող չանհանգստացնել Մոսկվային։

Գաղտնիք չէ՝ 2022 թ-ին իր գործունեության սկզբից ի վեր պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա նկատելիորեն ուժեղացել է, եւ այդ պատճառով մեր երկիրն իր արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ է կատարել դեպի արեւելք եւ հարավ։ Իսկ ելնելով այդ առումով դրված խնդիրներից՝ Թուրքիայի եւ Արեւմուտքի ազդեցության ուժեղացումն Անդրկովկասում եւ Մոսկվայի համար ամենեւին էլ ձեռնտու չէ։ Մի շարք պատճառներով, Ռուսաստանի շահերի ավանդական ոլորտում այնպիսի կազմակերպության գործունեությունը, ինչպիսին է ԹՊԿ-ն, անարժանորեն զրկված է ուշադրությունից: Բայց Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ռուսական դաշնակիցների անմեղ, թվացյալ նախձեռնությունները տագնապալի իմաստների են հանդիպում։ Նախկին խորհրդային հանրապետությունների հետեւողական ներգրավումը Թուրքիայի ազդեցության ուղեծիր պետք է լրջորեն զգուշացնի Ռուսաստանին եւ խրախուսի նրան կոնկրետ միջոցներ ձեռնարկել դրան հակազդելու համար արդեն այսօր։ Հակառակ դեպքում վաղը կարող է ուշ լինել…։

 

Սերգեյ Սայենկո

Աղբյուրը՝ infoshos.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի