կարևոր
1987 դիտում, 23 ժամ առաջ - 2025-06-12 17:55
Աշխարհ

Էրդողանը եւ ընտրությունները. հնարավոր սցենարներ

Էրդողանը եւ ընտրությունները. հնարավոր սցենարներ
Այն բանից հետո, երբ Էրդողանը հերթական անգամ հայտարարեց, որ ինքը «կրկին առաջադրվելու եւ վերընտրվելու մտադրություն չունի», իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացւթցիչները հայտարարեցին՝ «նախագահի հայտարարությունները չեն նշանակում, որ նա չի առաջադրվելու»:

Բայց կան նրբություններ. մի կողմից, ԱԶԿ-ն հայտարարում է՝ «դեռ վաղ է խոսել նախահագական ընտրություններին մասնակցելու թեկնածությունների քննարկման ժամկետների մասին», եւ որ «այդ քննարկումները կարող են սկսվել 2027 թ-ին»: Մյուս կողմից՝ իրականում երկրում այս թեմայով լայն քննարկում է ծավալվում՝ երկրի նոր Սահմանադրությունը մշակելու եւ քննարկելու պատրվակով։ «1982 թ-ի Սահմանադրությունը, որը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, ցավոք, դեռեւս կրում է հեղաշրջման դարաշրջանի մնացորդները»,- ասում է Էրդողանը։ «Նոր եւ քաղաքացիական Սահմանադրությունը մեզ հնարավորություն կտա ընդմիշտ մաքրվել այդ մնացորդներից եւ ամբողջովին գցել մեռած բեռը մեր ուսերից»:

Նա «խորն» է հորում՝ ակնարկելով, որ Թուրքիայի բոլոր սահմանադրությունները, բացի 1921 եւ 1924 թվականներին ընդունվածներից, ձեւավորվել են ՆԱՏՕ-ի (ԱՄՆ) եւ մասամբ նրանց կողմից աջակցվող գեներալների ճնշման ներքո, որոնք տապալել են աշխարհիկ եւ կրոնական առաջնորդներին։ Դրան գումարած 2016 թ-ի պետական հեղաշրջման փորձը։ Իսկ այժմ Էրդողանը, ըստ թուրք փորձագետների, ձգտում է պաշտպանել իր իշխանությունը եւ մտածում է երկու խնդրի մասին՝ իշխանության երկարաձգման եւ նոր քաղաքական համակարգի ստեղծման մասին, ինչպիսին թողել է իր ատելի Աթաթուրքը։ Թե ինչ տեսք կունենա Թուրքիայի նոր սահմանադրությունը, եթե ընդունվի, դեռ պարզ չէ: Սուր քննարկումները տեղափոխվել են Էրդողանի՝ հերթական նախագահական ժամկետում ընտրվելու հնարավորության հարցի կողմը։

Էրդողանն առաջին անգամ Թուրքիայի նախագահ է դարձել 2014 թ-ին։ 2017 թ-ին ընդունվեցին սահմանադրական փոփոխությունները, որոնք երկրում մտցրեցին նախագահական համակարգ՝ Էրդողանի համար զրոյացնելով նրա նախագահական ժամկետների քանակը: Նա կրկին ընտրվեց բրձրագույն պաշտոնում 2018 եւ 2023-անների ընտրություններում: 2028 թ-ին, երբ պետք է անցկացվեն հաջորդ պլանային ընտրությունները, կլրանա նրա ներկայիս լիազորությունների ժամկետը։ 2018 թ-ին Թուրքիան իր քաղաքական համակարգում արմատական փոփոխությունների ենթարկվեց՝ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով անցնելով «նագագահական կառավարման համակարգի»: Փոփոխված Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու պայմանները հետեւյալն են. «հանրապետության նախագահն ընտրվում է Թուրքիայի խորհրդարանի քառասուն տարին լրացած անդամներից կամ Թուրքիայի այն քաղաքացիներից, որոնք որակավորում ունեն խորհրդարանում իր թեկնածությունն առաջադրելու համար, եւ նա պետք է ունենա բարձրագույն կրթություն: Նախագահն ընտրվում է ժողովրդի կողմից, եւ նրա լիազորությունների ժամկետը հինգ տարի է, եւ նույն անձը չի կարող նախագահ ընտրվել երկու նստաշրջանից ավելի»: Նույն հոդվածում նշվում է նաեւ, որ կհաղթի ձայների բացարձակ մեծամասնությունը (50% + 1) հավաքած թեկնածուն, եւ եթե ոչ մի թեկնածու չհավաքի այդ տոկոսը, ընտրությունները երկու շաբաթ անց կրկին կանցկացվեն ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուների միջեւ, եւ ով Եերկրորդ փուլում մեծամասնություն կստանա, կընտրվի նախագահ»:

Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) կարծում է՝ 2018 թ-ին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելով սահմանել է «երկու պետությունների՝ նախկին եւ նոր Թուրքիայի» մասին թեզը, ուստի ոչինչ չի խանգարում Էրդողանին մասնակցել 2028 թ-ի ընտրություններին: Ընտրությունները տեղի են ունենում երեք եղանակով, նախ՝ իրենց սովորական ամսաթվով, երկրորդը, եթե խորհրդարանը որոշում կայացնի արտահերթ ընտրւթյունների մասին, եւ երրորդը, եթե նախագահը որոշի լուծարել խորհրդարանը եւ նշանակել արտահերթ ընտրություններ: Բայց, եթե նախագահն ինքն է ցրում խորհրդարանը, նա իրավունք չունի առաջադրվել։ Հետեւաբար, Էրդողանին կրկին առաջադրելու միակ տարբերակը խորհրդարանի կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման ընդունումն է:

2018 թ-ին փոփոխված Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն, որը վերնագրված է «Թուրքիայի Ազգային ժողովի եւ Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություններ»՝ «Թուրքիայի Ազգային մեծ ժողովը կարղ է որոշում կայացնել արտահերթ ընտրություններ անցկացնել իր անդամների ընդհանուր թվի երեք հինգերորդի մեծամասնությամբ, եւ այդ դեպքում խորհրդարանական եւ նախագահական ընտրությոնները կանցկացվեն միաժամանակ։ Եթե նախագահը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները նույնպես կանցկացվեն միասին: Եթե խորհրդարանը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնել նախագահի երկրորդ ժամկետի ընթացքում, նա կարող է կրկին առաջադրվել»:

Այժմ ԱԶԿ-ի եւ «հասարակական դաշինքում» նրա գործընկերների (Ազգայնական շարժում կուսակցություն), «Հուդա պար ֆրի դավա» կուսակցության եւ դեմոկրատական ձախ կուսակցության ձայները կազմում են ընդամենը 325 պատգամավոր: Այսինքն՝ կոալիցիային անհրաժեշտ է լրացուցիչ 35 ձայն՝ «ընտրությունները վերսկսելու» մասին բանաձեւ ընդունելու համար, որը թույլ կտա Էրդողանին կրկին առաջադրվել։ Առաջադրվող սցենարներից մեկն էլ այլ դաշինքներից «պտգամավորներին տեղափոխելու» հնարավորությունն է։ 2023 թ-ի ընտրություններում կոալիցիոն պատգամավորների թիվը կազմում էր 321, իսկ ավելի ուշ հասավ 325-ի։ Թեեւ այլ դաշինքներից 35 պատգամավորի տեղափոխման հավանակնությունը մեծ չէ, բայց դա անհնարին չէ։ Էրդողանին անհրաժեշտ է միայն լրացուցիչ 35 պատգամավոր, որպեսզի ապահովի «ընտրությունները վերսկսելու» մասին որոշման ընդունումը, որը թույլ կտա նրան առաջադրվել:

Թուրքիայում հաջորդ ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, եւ կարող են տեղի ունենալ տեղաշարժեր, որոնք նույնիսկ ընդդիմադիր կուսակցություններին կմղեն երրորդ անգամ պաշտպանել Էրդողանի թեկնածությունը, եթե դրա համար պայմանները հասունանան: Բայց մենք խոսում ենք Մերձավոր Արեւելքի եւ Թուրքիայի մասին, որտեղ ամեն ինչ կարող է փոխվել մի ակնթարթում։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի