|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեռեւս հստակ չէ, թե ինչպիսի շարունակություն կունենա Հրանտ Բագրատյանի ու նրա թիմի հետագա քաղաքական պայքարը, որ ուղիով այն կընթանա. yerkir.am-ին այսօր հայտնեց Բագրատյանի շտաբի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը:
Նրա տեղեկացմամբ` Բագրատյանի շտաբում այժմ քննարկումներ են ընթանում ընտրություններին առնչվող տվյալների, դիտարկումների վերաբերյալ, ամփոփվում են ընտրությունների արդյունքները, ուսումնասիրվում արձանագրված ընտրախախտումները, դիմում-բողոք-առաջարկները եւ այլն:
Կարինե Հարությունյանն ասաց, որ արդեն պատրաստ է բողոքը ընտրակեղծիքների առնչությամբ, եւ որ ընտրությունների արդյունքների բողոքարկման համար Սահմանադրական դատարան դիմելու հարցը քննարկվում է իրենց իրավաբանների կողմից:
Բագրատյանի շտաբի մամուլի խոսնակը հայտնեց, որ իրենք հետընտրական սցենարներ նախատեսած չեն եղել, եւ մոտ ապագայում պարզ կդառնա, թե ինչ են անելու: «Այս պահին մեզ համար օրակարգային է ընտրությունների ամփոփումը»,- նշեց Կարինե Հարությունյանը: