կարևոր
2200 դիտում, 1 օր առաջ - 2025-06-10 22:38
Աշխարհ Քաղաքական

Կասկածահարոյց 10-ը փաստ, որոնք պէտք է իմանալ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Կասկածահարոյց 10-ը փաստ, որոնք պէտք է իմանալ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Քանի որ Իրանն զբաղւած է կարեւոր հարցերով, ինչպիսիք են միջուկային բանակցութիւնները, Գազայի ցեղասպանութիւնը, Լիբանանում, Իրաքում եւ Եմէնում Դիմադրութեան շարժման հետ կապւած խնդիրները, ինչպէս նաեւ ներքին մարտահրաւէրները, դարձեալ որոշ շրջանակների կողմից սկսւել է կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ շեղում ստեղծող հաշւարկների նոր արշաւը, ինչը համապատասխանեցւած է սիոնիստական եւ լոնդոնակենտրոն ճակատի առաջադրանքներին, առաջ մղելու այսպէս կոչւած «թուրքական աշխարհ» ստեղծելու գաղափարը՝ ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի միջոցով եւ չարաշահելով տարածաշրջանը անկայունացրած իրավիճակն ու ուկրաինական պատերազմը:

Այս զարգացումներն առաւել խորհրդաւոր են դառնում, յատկապէս, երբ այն խաչաձեւում է Էրդողանի պնդմանը՝ Թեհրանի կողմից կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ին համաձայնելու հետ:

Միջազգային իրաւունքի աւագ դասախօս եւ եւրասիական հարցերով աւագ հետազօտող, դոկտ. Ահմադ Քազեմին իր պաշտօնական էջում անդրադառնալով անգլօ-սիոնիստական այս նախագծի տարբեր անկիւններին, այն մեկնաբանել է տասը հիմնական կէտերով:

1. Պանթուրքիզմի ամենակարեւոր օրակարգը ներկայումս կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ երկրի պաշտօնական եւ սկզբունքային դիսկուրսը փոխելու փորձն է: Որոշ անհատներ ու շրջանակներ ներթափանցելով մի շարք քաղաքական ու անվտանգային մարմիններ, իրենց ներկայութեան պատճառով երկրի շփոթութեան եւ սխալ հաշւարկների պատճառն էին դարձել: Նրանք Երկրորդ Ղարաբաղեան պատերազմի (2020) ընթացքում սիոնիստական, թաքֆիրական եւ թուրքական համատեղ նախագծի իրականացման եւ հետագայում «իսլամական հողերի» ազատագրման քողի տակ Իրանի սահմանների մօտ սիոնիստական Գոլանի բարձունքների երկրորդ օրինակի ստեղծմանն առիթ տւեցին, իսկ այժմ համարձակօրէն սխալ հաշւարկ են անւանում երկրի ընդդիմանալը կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագրին, որը նշւած է նաեւ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների դէմ Գերագոյն առաջնորդի կողմից ընդգծւած կարմիր գծերի շրջանակներում:

2. Պանթուրքիզմի չարորակ եռանկիւնու՝ Բաքւի եւ Անկարայի հետ կապւած ֆինանսական օլիգարխիայի եւ Լոնդոնա-սիոնիստական առանցքի հետ կապւած շրջանակները, չեն դադարում աշխատել երկրի պաշտօնական մօտեցումների վրայ կապւած կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ: Սա երեւաց նաեւ (Բաքւի) դեսպանատան վրայ յարձակւած անձին մահապատժի ենթարկելու նախապայմանից յետոյ նաեւ, որում Բաքուն, գերակշռող դիրքում, յայտարարել էր, որ յարաբերութիւնների կարգաւորման իր ամենակարեւոր պայմանը Իրանի նահանջն է կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապւած իր դիրքորոշումներից։

3. Կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ը, որպէս անգլօսաքսոնական նախագիծ, ձգտում է աշխարհաքաղաքական եւ սահմանային փոփոխութիւններ իրականացնել Կովկասեան տարածաշրջանում, մի հարց, որը Գերագոյն առաջնորդի ընդգծած կարմիր գծերից է, սակայն պանթուրքիսական տարրերը փորձում են այնպէս ներշնչել, որ Գերագոյն առաջնորդի կողմից սահմանւած կարմիր գիծը որեւէ կապ չունի կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ։

4. Պանթուրքիզմի տարրերի կողմից կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ը նորմալացնելու հնարքները հակաիրանական հիմնարար աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական եւ աշխարհամշակութային հետեւանքները գրաքննելն է. ինչպէս նաեւ այս նախագծի կապը Ադրբեջանի Հանրապետութեան շիաացման մեծ նախագծի հետ եւ այն ներկայացնելը որպէս բնական տարանցիկ ճանապարհ, որը ենթադրաբար պէտք է իրականացւի սովորական նպատակներով՝ Հայաստանի հարաւային շրջանների տարածքով, ինչն Իլհամ Ալիեւը անւանում է «Արեւմտեան Ադրբեջան»։

5. Կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ը կամ ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի նախագիծը Լոնդոնի երկու հարիւրամեայ դաւադրութեան մի մասն է՝ «թուրքական աշխարհ» ստեղծելու համար, որի մասին վերջին հարիւրամեակի ընթացքում ընդգծումներով են խօսել բոլոր թուրք պետական գործիչները՝ սկսած Աթաթուրքից, Օզալից, Էջեւիթից եւ Էրդողանից։

6. Ռուսաստանը եւ Չինաստանը տարբեր պատճառներով դէմ են ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքին, սակայն պանթուրքիզմը պնդում է, որ այս երկրները գործընկերներ են այս միջանցքի ակնոցից, բնականաբար որոշումներ կայացնող կենտրոնների համակարգը շեղելու համար: Հաշւի առնելով Իրանում Չինաստանի եւ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը, պանթուրքիզմի ճակատը յոյս ունի, որ Չինաստանի եւ Ռուսաստանի աջակցութեան պնդումը կը փոխի միւս երկրների կարծիքը:

7. Ուկրաինական պատերազմից բխող աշխարհաքաղաքական սահմանափակումները եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական խեղդւած վիճակը Սեւ ծովում, ինչն իրականացւում է Թուրքիայի հսկողութեան ներքոյ գտնւող Դարդանելի ու Բոսֆորի ջրանցքների լծակով, որն էլ իր հերթին իրականացւում է ՆԱՏՕ-ի գերիշխող դերով, Մոսկւային ստիպել է այդ բոլորի դէմ լծակներ օգտագործել, ինչը Մոսկւային մղել է մտածելու ստեղծել բացառիկ ռուսական միջանցք՝ Հայաստանի հարաւում, որպէսզի, Կրեմլի համաձայն, աշխարհաքաղաքական առաւելութիւն եւ դիրք ընձեռնւի Մոսկւային՝ հակազդելով ՆԱՏՕ-ի Թուրանական ծրագրերին։ Անկախ այն հանգամանքից, որ Ռուսաստանի այս որոշումն ինքնին սխալ հաշւարկների վրայ է, պանթուրքիզմի լաբիստական շրջանակները փորձում են այս այլընտրանքային ռուսական ծրագիրը (Ռուսական միջանցքը) ներկայացնել որպէս Մոսկւայի կողմից կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ին տւած հաւանութիւն եւ ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցք կոչւող սպառնալիքը բացառել՝ հանրային կարծիքը շեղելու ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի էութիւնից: Սա այն դէպքում, երբ ռուսներին տեղեկացւել է Իրանի անփոփոխ դիրքորոշման մասին՝ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների հանգեցնող ցանկացած անթոյլատրելի միջանցքի վերաբերեալ։

8. Կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ չինացիների ամենակարեւոր մտահոգութիւնը Թուրքիայից մինչեւ Սինցզիան նահանգ «էթնիկ միջանցքի» ստեղծումն է՝ այսպէս կոչւած «թուրքական աշխարհ»-ի հետ աշխարհագրական կապի օրինակով, որը կարող է անջատողականութիւն հրահրել Անկարայի կողմից աջակցւող ուղուրների շրջանում՝ ՆԱՏՕ-ի վաղեմի ծրագրերի տեսքով: Այդ պատճառով Պեկինը չի աջակցել այդ կեղծ միջանցքի ստեղծմանն իր սկզբունքային դիրքորոշումներում։ Պեկինը համաձայն է նաեւ, որ եթէ Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ Հայաստանը համաձայնւեն, ապա այս երթուղին կարող է օգտագործւել որպէս «միջին միջանցք»-ի (Middle Corridor) երթուղիներից մէկը։ Ակնյայտ է, որ երկու երկրների միջեւ համաձայնագիրը, Հայաստանի տարածքային ինքնիշխանութեան պահպանումը եւ նորմալ հաղորդակցութեան ուղիների բացումը նշանակում են կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագրի պարտութիւն։

9. Որպէս ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Թուրքիան չի կարող դէմ լինել ԱՄՆ-ի եւ G7 Global Gateway-ի 600 միլիարդ դոլար արժողութեամբ ծրագրին՝ Չինաստանին զսպելու եւ Չինաստանի «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» տարանցիկ նախաձեռնութեանը հակազդելու համար։ Այդ պատճառով Պեկինը, շեշտը դնելով տարանցիկ ուղիների բազմազանութեան վրայ, յատկապէս կենտրոնանալով ծովային ուղիների վրայ, դրականօրէն չի նայում Թուրքիայի պնդումներին՝ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ, այլ հակւած է ամրապնդել Բաքու, Թբիլիսիի եւ Կարս երկաթուղային գիծը, եւ զարգացնել ներդրումները Վրաստանի տարանցիկ ենթակառուցւածքներում։

10. Ջուլֆայի, Նախիջեւանի եւ Երեւանի երկաթուղային գծերի վերաբացման գաղափարը՝ առանց Ադրբեջանի Հանրապետութիւնից Նախիջեւան տանող իրանական «Արաս միջանցք»-ով ճանապարհային եւ երկաթուղային կապի, Իրանի համար կը նշանակի կախւածութիւն ստեղծել Ադրբեջանի Հանրապետութիւնից, բնականաբար տեղի տալով կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագրին։

Վերջում փորձագէտը նշել է, որ Լոնդոնի եւ սիոնիստական առանցքի շուրջ ձեւաւորւած շրաջանակները ճանապարհ են հարթեցնում կեղծ «միջանցք»-ի դաւադիր ծրագրերն իրականացնելու դաւաճանական գործի համար, որտեղ «Արաս»-ի միջանցքին աջակցելու գործում նրանց բացակայութեան փաստն է: Այն միջանցքին, որտեղ նահատակւած նախագահը զոհւել է նախագծի իրականացման տեղանք կատարած այցից վերադառնալու ճանապարհին։

Ահմադ Քազեմի

Կովկասի հարցերով իրանցի փորձագետ