Փոխարժեքներ
12 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Ուզում ա՝ Պուտինն ասի, ուզում ա՝ Փաշինյանն ասի, Էդ ճանապարհը չի լինի»,- նշեց քաջարանի բնակիչներից մեկը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Մեղրիով «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու պահանջին։
Նրա խոսքով՝ եթե նույնիսկ Հայաստանի կառավարությունը համաձայնի բավարարել Ադրբեջանի պահանջը, միևնույն է՝ սյունեցիները դեմ կլինեն դրան, քանի որ շատ լավ են ճանաչում «թուրքին»։ Հաջորդ կարևոր հարցը Հայաստանը ադրբեջանցիներով «վերաբնակեցնելու» մասին խոսակցություններն են, որի մասին, հատկապես վերջին շրջանում, շատ է խոսում Ալիևը։
Քաջարանցի տղամարդն ասում է՝ Սյունիքում հողի գինը լավ գիտեն։ Թեև 44-օրյա պատերազմից և Արցախի կորստից հետո Սյունիքը հայտնվել է անվտանգային լրջագույն խնդիրների առաջ, բայց սյունեցիները՝ մեծից փոքր կառչած են իրենց հողին, իրենց գյուղին, իրենց տանն ու Սյունիքին, շարունակում են անկոտրում լինել, ոգով՝ ամուր ու հաստատակամ մնալ։
Ապրում են երկրի առջև ծառացած մարտահրավերների շուրջ մտահոգություններով, քնում ու արթնանում՝ Արցախի կորստի ցավը սրտներում, առանձնության մեջ փորձում են հասկանալ՝ ո՞վ կամ ովքե՞ր են 44-օրյա պատերազմի պարտության մեղավորները, ովքե՞ր դավաճանեցին թշնամու դեմ մինչև վերջին շունչը կռիվ տված հայ զինվորին ու ինչո՞ւ հանձվեց Արցախը։
Մանրամասն՝ տեսանյութում։