|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված երկու պատանիների հարցով Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեին դիմումներ դեռ չեն ներկայացվել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ-ի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին։
«Մեր ծառայությունները հասանելի են որպես չեզոք միջնորդ, սակայն այս պահին կարող ենք միայն նշել, որ հետևում ենք այս թեմայով հրապարակվող տեղեկատվությանը, և ներկայումս մեր կողմից լրացուցիչ տեղեկություն չկա», — ասաց Ամատունին։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը, իր լիազորությունների շրջանակներում, կարող է դիմել մյուս կողմին՝ օգտագործելով չեզոք միջնորդի իր հնարավորությունները, այդ անձանց իր տարածքում գտնվելու փաստի հաստատման համար։
Ամատունին հիշեցրեց Բաքվում Կարմիր Խաչի դիրքորոշման և ադրբեջանական կողմի գրասենյակը փակելու ցանկության մասին։ Այս առումով նա չի կարող վստահորեն ասել, որ կազմակերպության ներկայացուցիչները կարողացել են այցելել մյուս կողմում հայտնվածներին։
«Նման իրավիճակներում Կարմիր Խաչը պատրաստակամություն է հայտնում, որ դեռևս այնտեղ (Բաքվում) գտնվելուց հետո, Ադրբեջանում գտնվելու փաստի հաստատման և նրանց համաձայնության դեպքում մենք կփորձենք ապահովել մեր մարդասիրական առաքելության իրականացումը», - ասաց նա։
Նա նշել է, որ կազմակերպությունը երկխոսություն է վարում և փորձում է ինչ-որ կերպ իրականացնել մարդասիրական առաքելություն՝ Ադրբեջանում գրասենյակը փակելու մտադրության ֆոնին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: