Միասին կարող ենք
կարևոր
4378 դիտում, 9 ամիս առաջ - 2025-06-06 19:01
Հասարակություն

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Անդրեյը Գորիսի գյուղատնտեսական քոլեջի ուսանող է․ մանրամասներ

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Անդրեյը Գորիսի գյուղատնտեսական քոլեջի ուսանող է․ մանրամասներ

Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Գորիսի պրոֆ․ Խ․ Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող՝ Անդրեյ Արմենի Գյագունցը, որոշ հանգամանքների բերումով հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Այս լուրը խոր անհանգստություն և ցավ է առաջացրել ինչպես մեր ուսումնական հաստատության, այնպես էլ ուսանողի ընտանիքի, ընկերների և ողջ համայնքի շրջանում։ Մենք կիսում ենք նրանց ապրումները՝ ցավը դարձնելով ընդհանուր, իսկ հույսը՝ միավորված։

Անդրեյ Գյագունցը մշտապես աչքի է ընկնում իր բարությամբ, համեստությամբ և պատասխանատվությամբ։ Վստահ ենք՝ այս փորձությունն էլ նա կհաղթահարի և կվերադառնա անվտանգ՝ համարժեք պատասխան տալով մեր բոլորի սպասումով լի աչքերին։

Տեղեկացնում ենք, որ համապատասխան պետական և միջազգային կառույցները ներգրավված են գործընթացում՝ ուղղված նրա հնարավորինս արագ և ապահով վերադարձին։

Քոլեջն ուշի ուշով հետևում է պատկան մարմինների գործունեությանը և հայտնում իր խորին աջակցությունը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: