|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետՎահե Դավթյանը գրում է․
«Մինչ Երևանն արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն առանց ամպագոռգոռ հայտարարությունների: Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը։
Այս օբյեկտը միանալու է «Միջին միջանցքին», որը կապում է Կենտրոնական Ասիան և Արևելյան Եվրոպան։ Նավահանգիստն արդեն ընդունել է Բաթումիից ժամանած առաջին գնացքը՝ 30 կոնտեյներներով։ Սկզբնական փուլում տերմինալը կարող է սպասարկել մինչև 100 հազար կոնտեյներ տարեկան, իսկ «նավահանգստի» կառուցման բոլոր փուլերի ավարտից հետո՝ մինչև 200 հազար։ Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանային տրասպորտային հաղորդակցությունների լուսանցքում:
Ինչը տրամաբանական է, երբ երկրի տրանսպրտային ռազմավարությունը սահմանափակվում է «խաղաղության խաչմերուկի» մասին գովազդային բուկլետով»: