|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ազատուհի Մավիսակալյանի պատմությունը
Իզմիր
Հասմիկ Հայրապետյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացնում իր հոր տատիկից լսած պատմությունը: Ազատուհի Մավիսակալյանը պատմել է, որ մինչև Ցեղասպանությունն ապրել են Իզմիր քաղաքում` բազմանդամ ընտանիքում: Ունեցել են մեծ կալվածքներ, 40 թուրք մշակ:
«Հայրիկիս տատիկը` Ազատուհի Մավիսակալյանը, պատմում էր, որ մինչև Ցեղասպանությունն ապրում էին Իզմիր քաղաքում, բազմանդամ ընտանիքում: Ունեցել են մեծ կալվածքներ, 40 թուրք մշակ: Մի գիշեր թուրքերը հարձակվում են տան վրա, տատիկս այդ ժամանակ հոր գրկում է լինում, նրան շպրտում են գետնին և ընտանիքի անդամների աչքի առաջ սպանում են հորը:
Մայրը 4 երեխաների հետ բռնում է գաղթի ճանապարհը: Լույսը բացվելուն պես թուրք զինվորներց մեկը (նախկին մշակը) ճանաչում է Վարդանուշ խանմին և ճանապարհը շեղելով հասցնում նավահանգիստ, որտեղ էլ նստում են Հունաստան գնացող նավը, այնտեղից էլ գնում են Ֆրասնիա»: