Փոխարժեքներ
26 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.29 |
EUR | ⚊ | € 447.17 |
RUB | ⚊ | ₽ 4.915 |
GBP | ⚊ | £ 524.23 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Նման կուրսի վառ դրսեւորում էր Ալիեւի ելույթը ADA դիվանագիտական ակադեմիայում կայացած «դեպի նոր աշխարհակարգ» միջազգային համաժողովում (ապրիլի 9, Բաքու)։ Կազմակերպիչներն այնտեղ կազմակերպել են Ադրբեջանի նախագահի երեքժամյա մամուլի ասուլիսը։ Պատասխանելով մասնակիցների խնամքով ընտրված հարցերին՝ ալիեւը մի շարք խորհրդանշական, մասամբ հակասական հայտարարություններ է արել։ Անդրկովկասյան հանրապետության ղեկավարը հանգամանորեն բնութագրեց Բաքվի գործուն մասնացությունը տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական եւ սոցիալ-մշակութային գործընթացներին՝ ասես, առանց հաշվի առնելու համաշխարհային քաղաքականության գրանդների արտաքին եւ ներքին քաղաքականությունը: Ադրբեջանի նախագահն իր ձգտումները հիմնավորեց իր երկրի եզակի (որի հետ դժվար է չհամաձայնվել) աշխարհագրական, քաղաքական եւ տնտսական դիրքով, որը տրանսպորտային կամրջի դեր է խաղում Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջեւ․ «Միայն քարտեզին նայել է պետք՝ հասկանալու համար, որ չես կարող շրջանցել Ադրբեջանը»։ Իսկապես, այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», «Միջին միջանցք» (արեւելք-արեւմուտք), «Հյուսիս-հարավ միջանցք» եւ մայրուղային խողովակաշարերի լայնածավալ շինարարությունն իրականացվում են Ադրբեջանի տարածքով։ Դրանք ավելի հուսալի եւ էժան են, քան տանկերով մատակարարումները, եւ Եվրասիայում զգալիորեն նվազեցրել են ջրային ուղիների նշանակությունը ապրանքների եւ էներգառեսուրսների առեւտրի համար։ Փաստորեն, Հարավային Կովկասն այն եզակի տարածաշրջաններից է, որտեղ այլընտրանքային առեւտրային հաղորդակցություններն անվերահսկելի են ԱՄՆ-ի կողմից։ Այս համատեքստում ալիեւը չմոռացավ ընդգծել. «Տարեցտարի մենք տեսնում ենք Ադրբեջանի տարածքով անցնող բեռների աճող քանակություն, ոչ միայն Կենտրոնական Ասիայից, այլեւ Չինաստանից եւ Եվրոպայից Չինաստան… Ադրբեջանը մեկ այլ կարեւոր երթուղու՝ Հյուսիս-Հարավի մաս է կազմում… Այսպիսով, կարծում եմ, որ սա կարեւոր ակտիվ է ցանկացած միջազգային խաղացողի համար»։
Ասուլիսի ընթացքում նա ցույց տվեց իր երկրի կարեւորությունը՝ Եվրամիության՝ Ադրբեջանի հետ գործընկերությունից էներգետիկ և լոգիստիկ առումով լիակատար կախվածության խորապատկերին։ Նա խիստ քննադատության է ենթարկել Բրյուսելի քաղաքականությունը՝ այն անվանելով գաղութատիրական։ Անդրկովկասյան հանրապետության ղեկավարը բացասաբար է արտահայտվել ԵՄ-ի՝ «այլ երկրների վրա քաղաքական ազդեցության կեղծ տեսք ստեղծելու» ձգտման մասին։ «Միջանցքը գոյություն ունի, եւ Հայաստանը դրանում ոչ մի դեր չի խաղում ... Մենք՝ Վրաստանս եւ Ադրբեջանը, ստեղծել ենք այդ ամբողջ ենթակառուցվածքը, որն այսօր թույլ է տալիս Եվրոպային փոխգործակցել Կենտրոնական Ասիայի հետ... ինչ կապ ունի Եվրոպան դրա հետ: Որքան հեռու Եվրամիությունն այս հարցերից, այնքան լավ բոլորի համար»։
Այսպիսով, ուրվագծելով Եվրոպայի ռազմավարական կախվածությունը Ադրբեջանից՝ դա պահանջեց վերացնել «բրածո վառելիքի նախագծերի ֆինանսավորման էմբարգոն»՝ որպես օրինակ բերելով Թրամփի այս ուղղությամբ գործողությունները։ Ալիեւը Արեւմտյան Եվրոպայի էներգետիկ անվտանգության հետ կապված նախագծերում ադրբեջանական միջոցների ներդրումը խիստ կախվածության մեջ է դրել Բաքվի հանդեպ Բրյուսելի քաղաքական լոյալությունից: «Մենք կարող ենք նայել ոչ միայն Արեւմուտքին, այլեւ կարող ենք նայել Արեւելքին, Հարավին… Եվրոպական հանձնաժողովը պետք է հանի վարդագույն ակնոցները եւ իրատեսորեն նայի աշխարհին։ Եվ գովեստի խոսքեր հնչեցնի այնպիսի երկրների ջանքերի համար, ինչպիին է Ադրբեջանը»։
Իր քաղաքական եւ տնտեսական շրջադարձի սպառնալիքը հիմնավորելով՝ ալիեւն ասել է՝ Չինաստանը համարում է իր ամենակարեւոր ռազմավարական գործընկերը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կանաչ էներգիայի ոլորտում։ Նա պաշտպանական արդյունաբերությունը անվանել է Չինաստանի հետ համագործակցության շատ հեռանկարային ոլորտ, քանի որ Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը։ Ֆինանսական հաստատությունների շարքում Բաքուն որպես հիմնական գործընկեր օգտագործում է Չինաստանի նախաձեռնությամբ ստեղծված Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկը։ Միեւնույն ժամանակ, Ալիեւն ադրբեջանի ֆինանսական կայունությունը վերագրեց նաեւ իր ակտիվներին, որոնք տարներ շարունակ գործնականում անկախ են եղել միջազգային ֆինանսական հաստատություններից. այն կամ ամբողջությամբ փակել է իր վարկային պորտֆելները, կամ մոտ է դրան։ Ալիեւի խոսքով՝ Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմում է 5 միլիարդ ԱՄՆ դոլարից մի փոքր ավելի կամ ՀՆԱ-ի 7%-ից պակաս։
Միաժամանակ Ալիեւը երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ է ակնկալում ԱՄՆ նոր վարչակազմի հետ։ Թվում է, թե Ադրբեջանի առաջնորդի ելույթի մեծ մասը ուղղված էր հենց Թրամփին իր անհրաժեշտության մեջ համոզելուն. «Ադրբեջանի հետ ամուր հարաբեությունները շատ կարևոր են այս տարածաշրջանի համար, քանի որ Ադրբեջանը Հարավային Կովկասի առաջատար երկիրն է .. տնտեսական ներուժով, էներգետիկ ռեսուրսներով եւ բանակով, որը ցույց տվեց իր ուժը ռազմի դաշտում, այլ ոչ թե շքերթներում, եւ մնացած բոլոր քաղաքական կապերով, կարող է շատ կարեւոր գործընկեր լինել Միացյալ Նահանգների համար»:
Այլ կերպ ասած՝ հայտարարելով Ադրբեջանի կարեւորության մասին, նա կցանկանար ստանալ ԱՄՆ աջակցությունը եւ ներկայացնել նրա շահերը տարածաշրջանում։ Կարելի է ենթադրել, որ այս համատեքստում նա իր ելույթում «մերկացրեց» Թրամփի նկատմամբ Եվրամիության երեսպաշտությունը, երբ «եվրոպացի առաջնորդները, աջակցելով տիկին Հարիսին, կանգնած էին նրա դեմ խարդավանքների հետեւում»: «Բայդեն-Բլինկեն թիմի նկատմամբ մեր վստահության մակարդակը մոտ էր զրոյի: Մեր հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ էին։ ԱՄՆ-ը Բայդեն-Բլինկեն թիմի գլխավորությամբ ... ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր է ստորագրել (Հայաստանի հետ) հապճեպ, հապճեպ, ինչպես գողերը»: Բացի այդ, Ալիեւը խոստացել է «ամերիկյան իրավապահ մարմիններին տրամադրել ողջ տեղեկատվությունը տարածաշրջանում ԱՄՆ պետդեպարտամենտի եւ USAID – ի ապակառուցողական գործողությունների մասին» Նա հպարտությամբ հայտնել է․»արդեն կայացել են բարձր մակարդակի շփումներ Թրամփի վարչակազմի անդամների եւ ադրբեջանական թիմի միջեւ», որոնք ցույց են տվել ադրբեջանական հնարավորությունների օգուտմ ամերիկյան ազգային շահերի համար:
Մասամբ Թրամփն արդեն գնահատել է Ալիեւի՝ որպես Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ միջնորդի դիրքորոշումը։ Կողմերը հանդիպել են ապրիլի 9-ին Ադրբջանում՝ Սիրիայում «առանց կոնֆլիկտային փոխգործակցության մեխանիզմներ» ստեղծելու նպատակով։ Ադրբեջանի նախագահի այս ջանքերը նշել է Թրամփը՝ Նովրուզի տոնի կապացությամբ Ալիեւին եւ ադրբեջանցի ժողովրդին հղած շնորհավորական ուղերձում, որտեղ շնորհակալություն է հայտնել Իսրայելի հանդեպ ցուցաբերած աջակցության եւ բարեկամության համար, այսինքն, փաստորեն, Թել Ավիվի եւ Անկարայի բանակցությունները կազմակերպելու համար:Բանակցությունների առաջին փուլում Իսրայելի եւ Թուրքիայի ներկայացուցիչները չկարողացան համաձայնության հասնել լարվածությունը կանխելու հարցում։ Ավելին, Թուրքիան հրաժարվել է Բաքու մեկնող իսրայելական պատվիրակության ինքնաթիռի թռիչքի թույլտվություն տալ։ Չնայած դրան, հայտնի է դարձել, բանակցությունները կշարունակվեն ադրբեջանական միջնորդությամբ։
Բանն այն է, որ Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որը միաժամանակ հանդես է գալիս որպես Թուրքիայի ամենամոտ դաշնակիցը եւ Իսրայելի երկու գլխավոր դաշնակիցներից մեկը։ Հրեական պետության տեսանկյունից Ադրբեջանը ոչ միայն բարեկամ երկիր է եւ ոչ միայն դաշնակից, այլ Մերձավոր Արեւելքում եւ մահմեդական աշխարհում ամենակարեւոր դաշնակիցը, երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Այս մասին հայտարարել է «Մերձավոր Արեւելքի ճշմարտության հիմնադրամ»ի (Endowment for Middle East Truth, EMET, այս հապավումը եբրայերեն նշանակում է «ճշմարտություն», իսրայելամետ վերլուծական կենտրոն Վաշինգտոնում (ԱՄՆ), որը կենտրոնացած է մերձավորարևելյան հակամարտության լուսաբանման վրա) հետազոտությունների գծով տնօրեն Ջոզեֆ Էփշտեյնը։
1990-ականների սկզբից Ադրբեջանը դարձել Իսրայելին նավթի հիմնական մատակարարը, ինչը եղել է Իսրայելի էներգետիկ անվտանգության հիմնական տարրերից մեկը. նրա գնած նավթի մոտ 40-50 տոկոսը բաժին է ընկնում Բաքու — Թբիլիսի — Ջեյհան նավթամուղով մատակարարումներին: Ադրբեջանը միակ մահմեդական երկիրն էր, որը բարեկամական հարաբերություններ պահպանեց Իսրայելի հետ եւ շարունակեց բիզնես վարել սովորական ռեժիմով նույնիսկ երկրորդ ինթիֆադայի ժամանակ:
Ադրբեջանը նաեւ իսրայելական արտադրանքի մշտական գնորդ է. 2000-ականների վերջին նա դարձավ Իսրայելի զենքի խոշորագույն ներկրողը, իսկ վերջին տասնամյակում Ադրբեջանի ռազմական ներմուծման գրեթե 70% - ը բաժին է ընկնում Իսրայելին: Հրեական պետությունը Բաքվին մատակարարում է ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի լայն տեսականի՝ սկսած ականանետերից եւ զինամթերքից, վերջացրած ՀՀՊ համակարգերով եւ անօդաչու թռչող սարքերով (մոդելներից մեկը՝ Hermes 900-ը, նույնիսկ ցուցադրվել է 2020ին Հայաստանի նկատմամբ ադրբեջանական հաղթանակի շքերթի ժամանակ)։ 2024ի սեպտեմբերին կողմերը ստորագրեցին զենքի մատակարարման եւս մեկ համաձայնագիր, որն ապահովեց իսրայելական բարձր տեխնոլոգիական ընկերությունների բեռնումը եւ նպաստեց իսրայելական տնտեսության աճին։
Իսրայելի եւ Ադրբեջանի սերտ կապերին նպաստում է Ադրբեջանում 30-հազարանոց հրեական սփյուռքը, որն այդ տարածքում բնակվում է դեռեւս պարսկական կայսրությունների ժամանակներից: Իսրայելում երկկողմ միության լոբբիստներ են նաեւ պատմական հայրենիք տեղափոխված հրեաները։
Ադրբեջանի եւ Իսրայելի մյուս դաշնակիցների միջեւ հիմնական տարբերությունն այն է, որ Ադրբեջանը երբեք չի քննադատում եւ չի դատապարտում Իսրայելի կառավարության գործողությունները իսրայելա-արաբական հակամարտությունում, նույնիսկ եթե դա վերաբերում է ցեղասպանությանը, որը, ըստ միջազգային հանրության մեծամասնության, տեղի է ունենում Գազայի հատվածում:
Մամուլի ասուլիսի ժամանակ ալիեւն իր աջակցությունը հայտնեց նաեւ թուրքական էքսպանսիային՝ ողջունելով Սիրիայում ռազմական հեղաշրջումը եւ վստահություն հայտնելով, որ շուտով կճանաչվի «հյուսիսային Կիպրոսի ոուրքական հանրապետություն» անկախ պետությունը, թե իբր այն դրան արժանի է։ Ընդ որում՝ նա հարց չի տվել, թե ինչով էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը գրավել էր ադրբեջանական բանակը, պակաս արժանի անկախ պետության միջազգային ճանաչմանը։
Ալիեւի դիրքորոշման հետ համաձայն չեն միջինասիական հանրապետությունները։ Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան եւ Թուրքմենստան․ապրիլի 4-ին նրանք պաշտոնապես աջակցեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541 եւ 550 բանաձեւերին, որոնք դատապարտում են Կիպրոսի հյուսիսային հատվածի թուրքական օկուպացիան՝ փաստացի ճանաչելով Թուրքիան որպես օկուպացիոն տերություն։ Հյուսիսային Կիպրոսի հարցի եւ աշխարհաքաղաքական այլ հարցերի շուրջ տրամագծորեն հակառակ դիրքորոշումները ցույց են տալիս, որ թյուրքական պետությունների կազմակերպությունը, որին իր ելույթում մշտապես հղում է անում Ալիեւը, մոնոլիտ չէ, եւ դրա մասնակիցները տարբեր տեսակետներ ունեն աշխարհաքաղաքկան խնդիրների վերաբերյալ: Նրա կողմից ԹՊԿ-ի՝ որպես «Եվրասիական հսկայական տարածքում որոշումների կայացման կենտրոնի» միջազգային դիրքավորումը չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, նրա կոչն է ռազմականացնել այն՝ կազմակերպության մեջ ներառելով Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական ներուժը՝ »ստեղծված վակուումը լցնելու համար .. դառնալ համաշխարհային մասշտաբով միջազգային գործունեության կենտրոն», դա լուրջ մտահոգություն է առաջացնում։
Բանն այն է, որ Թուրքիայի ղեկավարությունն առաջին տարին չէ, որ ակտիվորեն առաջ է մղում պանթուրքական մեկ մեծ տարածքի ստեղծման գաղափարը, որտեղ ապրում է թյուրքական բնակչությունը, եւ որտեղ Թուրքիայի ազդեցությունը գրեթե անսահմանափակ կլինի։ Այս գոտին ընդգրկում է ամբողջ Կենտրոնական Ասիան, Անդրկովկասի մի մասը եւ նույնիսկ Ռուսաստանի որոշ շրջաններ՝ ներառյալ Ղրիմը: Եվ Ադրբեջանը այդ նախագծի գլխավոր գործակալն է։
Ընդ որում՝ Ուկրաինային աջակցելը, Ռուսաստանին իր տարածքներն «օկուպացնելու» մեջ մեղադրելը, ինչպես նաեւ ավելի վաղ Ադրբեջանի հողերը օկուպացնելու փորձի մեջ (խոսքը ռուս խաղաղապահների մասին էր) շատ հարցեր են առաջացնում։ Իսկ չէ՞ որ Ռուսաստանը առեւտրաշրջանառության մեծությամբ երրորդ գործընկերն է, որի տարածքում ապրում է հսկայական ադրբեջանական սփյուռք (մոտ 2 մլն ադրբեջանցիներ, որոնք անարգել զարգացնում են իրենց շատ եկամտաբեր բիզնեսը Ռուսաստանում)։
Նման քաղաքկան հայտարարությունները դժվար թե նպաստեն մեր երկրների միջեւ վստահության ամրապնդմանը եւ ստիպում են մտածել նման հայտարարությունների եւ գործողությունների դրդապատճառների, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների համար հնարավոր հետեւանքների մասին: Դրան պետք է գումարվեն փետրվարին Բաքվում ռուսական «Ռուսական տուն» տեղեկատվական-մշակութային կենտրոնըփակելու գործողությունները, որն այդ երկրում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունն էր, այնուհետեւ նաեւ Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» (Sputnik) ներկայացւոցչությունը։
Նման գործողություններբ ուղղակիորեն հակասում են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին 2022 թ-ի փետրվարի 22-ի հռչակագրին: Օրինակ՝
Հոդված 7. «Ռ Դ եւ Ադրբեջանը ձեռնպահ են մնում ցանկացած գործողությունից, որը կողմերից մեկի կարծիքով վնաս է հասցնում երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը եւ դաշնակցային հարաբերություններին»
հոդ.8 Ադրբեջանական կողմը բարձր է գնահատում ՌԴ միջնորդական դերը 2020ի նոյեմբերին տարածաշրջանում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման գործում
Հդված 17. «կողմերը ձեռնպահ են մնում միմյանց դեմ ուղղված ցանկացած, այդ թվում՝ երրորդ պետությունների միջոցով իրականացվող գործողություններից»
Հոդված 42. «Կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում կաջակցի մյուս կողմի գործունեությանը, որն ուղղված է հումանիտար, գիտատեխնիկական, մշակւոթային եւ տեղեկատվական կապերի զարգացմանը, այդ թվում՝ երկկողմ համաձայնագրերի հիման վրա եւ ազգային օրենսդրության շրջանակներում տեղեկատվական-մշակութային կենտրոնների գծով»:
Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ կապերի ամրապնդման գործընթացը դժվար թե Ռուսաստանի շահերի դեմ ուղղված հայտարարություններ պահանջի։ Մեր երկրների փոխհարաբերությունների պատմությունը ամուր հիմք է ապագայի համար։ Արեւելքում ասում են․ «Առանց ընկերոջ չես իմանա, թե ինչ սխալներ ես թույլ տալիս»:
Ալեքսանդր Անանիեւ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական
Աղբյուրը՝ interaffairs.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի