Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Այսօր այստեղ՝ մեր հիշողությունների և հերոսական հաղթանակների տաճարում, մենք պետք է խոստանանք հաղթել ոչ միայն սահմանին կանգնած թշնամուն, ոչ միայն երկրի դարպասները ներսից թշնամու առաջ բացող դավաճաններին, այլև ամենակարևորը՝ ինքներս մեզ, մեր հուսալքությանը, մեր անվստահությանը, մեր պառակտվածությանը։ Մայր Հայրենիքը, առավել քան երբևէ, ունի այդ հավատքի, այդ ուժի կարիքը։
Այս պայքարում մեզանից յուրաքանչյուրի մասնակցությունը գերկարևոր է։ Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը որոշվելու է առաջիկայում։
Ինչպես 107 տարի առաջ, այնպես էլ այսօր, մենք գիտակցում ենք պահի լրջությունը, պատրաստ ենք այս պայքարում ներդնել մեր ողջ ներուժը։ Այս պայքարում կա հաղթելու մեկ ճանապարհ՝ վերստին վերագտնել Սարդարապատի վճռականությունն ու համախմբումը՝ հանուն մեր պետականության, անկախության և ինքնության պաշտպանության։
Միայն այդ դեպքում մեզ կընդունեն աշխարհում, կհարգեն, հաշվի կնստեն»,- այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ Սարդարապատի հուշահամալիրում Առաջին հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։
Մանրամասն՝ տեսանյութում