|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը համացանցային գրառում է կատարել, որով տեղեկացնում է` ինչ ընթացակարգով է որոշվելու Կարեն Անդրեասյանի հրաժարականի հարցը:
«Տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովում, սահմանված կարգին համատասխան, ստացվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը: Հիշեցնում եմ, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը: Այս հիմքի առկայության դեպքում ՀՀ ԱԺ նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին»,- գրել է Բաբայանը: