|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԿԸՀ-ն նիստերից մեկում, երբ արդեն գրանցված կլինեն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ դաշինքները, կիրականացնի վիճակահանություն, եւ յուրաքանչյուր կուսակցություն կստանա իր համարը, որը նշվելու է քվեաթերթիկների վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Բացի դրանից՝ քվեաթերթիկները կողքի հատվածներում ունենալու են համապատասխան սեւ նիշ, որն ամեն մի կուսակցության համար տարբեր բարձրության վրա է: Դրա նպատակն այն է, որ եթե դրանք տեղադրվեն տարբեր փաթեթների մեջ, անմիջապես կողքից հնարավոր լինի տեսանելի կերպով տարբերել, որ այդ խրձում կան նաեւ այլ քվեաթերթիկներ»,- ասաց նա: