կարևոր
2947 դիտում, 1 ամիս առաջ - 2025-05-07 17:40
Աշխարհ

Հնդկաստանը և Պակիստանը ներքաշվում են պատերազմի մեջ

Հնդկաստանը և Պակիստանը ներքաշվում են պատերազմի մեջ
Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում ավարտվում է միմյանց հասցեին սուր հրապարակային մեղադրական հայտարարությունների շրջանը, եւ կողմերն անցել են զինված էսկալացիայի տարբերակին: Ջամուի եւ Քաշմիրի վերահսկողության գծում փոխադարձ հրետակոծւոթյունները խստացվել են փաստացի 740 կմ սահմանի երկայնքով՝ հատկապես Լիպայի հովտում եւ Բասանգարխ եւ Բելգաում քաղաքներում, որոնք բաժանում են Քաշմիրի հնդկական եւ պակիստանյան շրջանները: Պակիստանը հայտնել է՝ խոցել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հինգ ինքնաթիռ եւ գերեվարել մի քանի հնդիկ զինվորների: Նախկինում հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու հնարավորություն կար։ Իսլամաբադը հայտարարել ՝է չկան ապացույցներ Քաշմիրի ահաբեկչությանը Պակիստանի մասնակցության մասին, եւ որ չկան ապացույցներ, որոնք կապում են Պակիստանի հետախուզությունը այսպես կոչված «Դիմադրության ճակատի» հետ՝ առաջարկելով անցկացնել չեզոք միջազգային հետաքննություն: Նման առաջարկ չի ընդունվել, թեեւ Չինաստանի ԱԳՆ-ն աջակցել է դրան: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բանակի եւ անվտանգության ծառայության ղեկավարների փակ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ կառավարությունը «մտադիր է ջախջախիչ հարված հասցնել ահաբեկչությանը»: Այնուհետեւ նա նշել է գետերի «ջուրը փակելու» մտադրությունը, որոնք սկիզբ են առնում Հնդկաստանի տարածքում եւ ոռոգում Պակիստանը: Իսլամաբադը նախազգուշացրել է՝ դա կդիտվի որպես «պատերազմի ակտ»:

Ըստ Պակիստանի Jinnah Institute վերլուծական կենտրոնի՝ «ջրամատակարարման ժամանակացույցի աննշան փոփոխությունները, այլ ոչ թե դրա քանակը, կարող են խաթարել ցանքի սեզոնը եւ սահմանափակել բերքի բերքատվությունը Պակիստանում»: Այս համատեքստում տեղավորվում է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հայտարարությունն այն մասին, որ իր կառավարությունը «պատրաստվում է Միջազգային դատարան դիմել Հնդկաստանի դեմ՝ Ինդուս գետի ջրային ռեսուրսների բաժանման մասին պայմանագրի գործողության դադարեցման կապակցությամբ»: Բայց նման ակցիան շատ բան չի լուծի, քանի որ կողմերն արդեն հավասարակշռում են մեծ պատերազմի եզրին: Իրավիճակը սրվում է նաեւ այն բանոց, որ հնդկա-պակիստանյան հակամարտությունը համաշխարհային հանրությանը գտել է անորոշության մեջ: Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լարվածության սրումը «սկսում է դրդել երկու երկրների կառավարություններին ավելի կոշտ դիրքեր գրավել՝ չնայած պատերազմից խուսափելու հրապարակայնորեն հայտարարված ցանկությանը»:

Թեեւ բոլորը հասկանում են տեղի ունեցող իրադարձությունների աշխարհաքաղաքական նշանակության մակարդակը, դեռեւս ոչ ոք չգիտի, թե ինչպես եւ ով է լուծելու եւ արդյո՞ք լուծելու է նոր աշխարհաքաղաքական հավասարումը: Մի շարք արաբական երկրների կողմից արդեն հնչել են միջնորդության առաջարկներ, կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը, բայց սկսված խաղը «այլ մոմեր արժե», եւ առկա է լուծումների ընտրության բարդություն։ Թրամփը վստահություն է հայտնել՝ երկու երկրներն «այսպես թե այնպես լուծում կգտնեն»՝ հավելելով, որ ինքը «շատ մոտ է ինչպես Հնդկաստանին, այնպես էլ Պակիստանին եւ նրանց նախագահներին», իմնչդեռ Իսրայելի դեսպան Ռեուվեն Ազարը Քաշմիրի ահաբեկչությունն անվանել է «2023ի հոկտեմբերի 7-ին Գազայում տեղի ունեցած իրադարձությունների հնդկական տարբերակ»: Տեսականորեն ԱՄՆ-ը կարող է խաղալ Չինաստանի դեմ, որն աջակցում է Պակիստանին: Բայց այդ ժամանակ նրանք պետք է Հնդկաստանը ինտեգրեն իրենց դաշինքին կամ տարածաշրջանային անվտանգության դաշինքներին, ներգրավեն նրան ռազմավարական բնույթի նախագծերում, ինչը սկզբունքորեն կփոխի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Իր հերթին, Չինաստանը քաղաքականապես եւ տնտեսապես աջակցում է Պակիստանին, հատկապես այնպիսի նախագծերի միջոցով, ինչպիսին է չին-պակիստանյան տնտեսական միջանցքըորն անցնում է Քաշմիրի պակիստանյան հատվածով: Stratfor-ի զեկույցում նշվում է՝ «եթե երկու պետությունների միջեւ հակամարտությունը բռնկվի, ապա այն դուրս կգա հակամարտող կողմերի ներքին սահմաններից»: Այնպես որ, գալիս է այսպես կոչված պատասխանատու որոշումների պահը:

 

Ստանիսլավ Տարասով 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի