|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ապրիլի 14-ին (երկուշաբթի), ժամը 11:00-ին, պլանավորում է բողոքի ակցիաներ ՀՀ արտգործ նախարարության և դատախազության շենքերի առջև՝ ներկայացնելու իրենց վերաբերելի պահանջները։
«Մասնավորապես, արտգործ նախարարության առջև ներկայացնելու ենք մեր պահանջները և կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ:
Իսկ դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին:
Ի դեպ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ապրիլի 12-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքի հետ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որևէ առնչություն չունի։ Մեր հետագա բոլոր գործողությունների մասին տեղեկանալու համար հետևեք Խորհրդի Ֆեյսբուքյան և Տելեգրամյան էջերին»,-ասված է խորհրդի տարածած հայտարարության մեջ։