|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա։ Աշխատանքային այցի շրջանակներում Ալիևը կմասնակցի ամենամյա Անթալիայի դիվանագիտական ֆորումին (ԱԴՖ)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միջանկյալ նշենք, որ ԱԴՖ-ն անցկացվում է 2021-ից սկած և այս տարի կանցկացվի ապրիլի 11-ից 13-ը։
Ադրբեջանի նախագահն Անթալիա է մեկնել կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։ Նրանց Անթալիայի օդանավակայանում դիմավորել է Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը։