|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
134 տարեկան միշտ երիտասարդ ու բարիկադների վրա գտնվող Հայ Յեղափոխական Դաշնակցության Լիբանանի կառույցը հունվարի 31֊ին «Հապթուր» համալիրում մեծ շուքով տոնել է կուսակցության հիմնադրման 134-ամյակը` «134 տարիների անսահման զոհողություն» խորագիրը կրող հանդիսությամբ:
ՀՄԸՄ-ի շեփորախմբի առաջնորդությամբ և Լիբանանի, Հայաստանի, Արցախի եւ ՀՅԴ-ի դրոշակակիր պատանիների ու Լիբանանի երիտասարդական միության անդամների մուտքով ընթացք առած հանդիսությունը պաշտոնապես բացվել է Լիբանանի, Հայաստանի եւ Արցախի օրհներգերով:
Մեկ րոպե լռությամբ նահատակ ու մահացած դաշնակցականների հիշատակը հարգելուց հետո բացման խոսք է ասել Կարեն Պոյաճյանը։
Հանդիսավոր միջոցառմանը ելույթով հանդես են եկել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր Գևորգյանը։
Ավարտին կատարվել է պատանիների խոստման արարողություն:
Գեղարվեստական մասում իրենց մասնակցությունն են բերել Համազգայինի «Գուսան» երգչախումբը եւ Սուրեն Աճեմյանը։
Հանդիսության ընթացքում ցուցադրվել են Լիբանանում ՀՅԴ-ի պատմությունը եւ 2024 թ. ընթացքում համայնքային տարբեր միությունների աշխատանքները ներկայացնող տեսաերիզներ։