|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սիրիայի Համա քաղաքում երեք րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է գրանցվել՝ 5,2 և 4,2 բալ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի կառավարությանը կից Տարերային աղետների դեմ պայքարի և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնից։
Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Համա քաղաքում՝ տեղական ժամանակով 13։15-ին։ Ցնցումներն արձանագրվել են Յայլադագի շրջանում՝ թուրքական Հաթայի մարզում։ Ժամը 13։18-ին Համայում գրանցվել է երկրորդ երկրաշարժը՝ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ։ Ցնցումներն արձանագրվել են թուրքական Հաթայ մարզի Ալտընոզու շրջանում։ Ցնցումները զգացվել են Հաթայ և Գազիենթափ մարզերում։