|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքական T24 կայքն անդրադարձել է Սու-24-ի խոցման մասին երկրի նախագահ Էրդողանի ծայրահեղ հակասական երկու հայտարարություններին, որոնք արվել են 3 ժամ տարբերությամբ:
Տեսանյութի սկզբում նոյեմբերի 26-ին Էրդողանի ունեցած ելույթն է ցուցադրվում. նա հայտարարում է. «Եթե նույն խախտումն այսօր լինի, Թուրքիան դարձյալ նույն կերպ կվարվի»: Այնուհետև ցուցադրվում է Էրդողանի՝ 3 ժամ անց ելույթը՝ France 24-ի եթերում, ուր նա ասում. «Եթե մենք իմանայինք, որ ինքնաթիռը ռուսական է, գուցե մեր զգուշացումն այլ կերպ անեինք»:
Անգամ թուրքերն են փորձում տրամաբանական որևէ կապ գտնել իրենց նախագահի՝ 3 ժամ տարբերությամբ արված ծայրահեղ հակասական հայտարարությունների միջև:
Ի դեպ, հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հայտնել էր, որ ռուսական ինքնաթիռը խոցելու վերաբերյալ հրահանգն անձամբ ինքն էր տվել:
Տեսանյութն՝ այստեղ: