|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանը պահանջում է ԱՄՆ-ից` մանրամասն հետաքննել միջադեպի հանգամանքները, երբ խոցվեց սիրիական ՌՕՈՒ-ին պատկանող Սու-22-ը. հայտնում է Газета.ру-ն:
«Ռուսական կողմը նման ակցիաները դիտարկում է որպես միջազգային իրավունքի աղաղակող խախտում, Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում, ՄԱԿ-ի կանոնակարգի նկատմամբ անհարգալից վերաբերմունք»,- ասել է նա:
Հունիսի 18-ի երեկոյան ԱՄՆժի գլխավորած միջազգային կոալիցիան Ռաքքայում խոցել էր սիրիական Սու-22-ը: Ըստ Վաշինգտոնի` օդանավն իբր սկսել էր հարձակվել սիրիացի քրդերի վրա, որոնք ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի գործընկերներն են: