|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցմանը:
Ըստ Hurriyet-ի՝ Դավութօղլուն հերքել է թուրքական իշխանությունների այն թեզը, թե ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցած թուրք զինծառայողը կապ է ունեցել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ: «Ինքնաթիռը խոցելու հրամանը ես անձամբ եմ տվել»,- նախկինում արած հայտարարությունը կրկնել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռի խոցումից հետո սրվել էին Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները: Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ, սակայն 2016-ի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությունից հետո վերականգնվել էին ՌԴ-Թուրքիա հարաբերությունները: