|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ պահանջում է հետաքննել 2016-ի նախագահական ընտրություններում տեղ գտած խարդախությունները:
«Ես խնդրելու եմ խոշոր հետաքննություն անցկացնել ընտրողների շրջանում խարդախությունների կապակցությամբ, այդ թվում` նրանց նկատմամբ, ովքեր քվեարկության համար գրանցվել էին 2 նահանգում, նրանց նկատմամբ, ովքեր ապօրինի էին բնակվում, և նույնիսկ նրանց` ովքեր գրանցվել էին քվեարկության համար` արդեն մահացած լինելով (շատերը` երկար ժամանակ)»,- գրել է նա:
2016-ի նոյեմբերին Թրամփը հայտարարել էր, որ միլիոնավոր ընտրողներ ապօրինաբար քվեարկել են իր հակառակորդ Հիլարի Քլինթոնի օգտին: