|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել։
Ըստ APA-ի՝ տեղեկությունը տարածել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնը։ Հուլիսի 24-ին՝ 03:30-ին, 2 անհայտ անձինք Իրանի կողմից խախտել են Ադրբեջանի սահմանը։ Սահմանախախտները զինված դիմադրություն են ցույց տվել և հակառակ ուղղությամբ դիմել փախուստի։
Զինված միջադեպի արդյունքում երկու ադրբեջանցի սահմանապահներ թեթև վնասվածքներ են ստացել։ Սահմանախախտներից մեկը նույնպես վիրավորվել է. Տարածքը զննվել է, հայտնաբերվել և առգրավվել է մինչև 11 կգ թմրամիջոց, գիշերային տեսողության սարք, ատրճանակ, պարկուճներ և փամփուշտներ։