|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ երեկոյան ադրբեջանա-իրանական սահմանին ադրբեջանցի սահմանապահները վնասազերծել են սահմանախախտի, որը հրազենային վերք է ստացել եւ մահացել հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին. տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Նշվում է, որ սահմանախախտը, որի հագին զինվորական համազգեստ է եղել, հայտնաբերվել է սահմանից 1200 մետր հեռու, սահմանապահների` կանգնելու մասին հրամանին չի ենթարկվել, եւ վերջիններս ստիպված կրակ են բացել:
Սահմանախախտի վերաբերյալ տեղեկություններ չկան: Կատարվում է հետաքննություն: Իրանական կողմն անմիջապես տեղեկացվել է միջադեպի մասին: