|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ մանիպուլյացիա արեցիք։ Հետո, երբ վերլուծեցի նաև Արփի Դավոյանի ելույթը, հասկացա, որ դա ձեր կողմից հատուկ մշակված ծրագիր է եղել։ Այս մասին պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանին ուղղված ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ջուլհակյանը երեկ տեղեկացրել էր, որ հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը՝ հիմնական զեկուցողի բացակայության պատճառով։
Մինասյանը նշել է, որ երեկ մինչև 16։10 մասնակցել է ԱԺ լիագումար նիստին, իսկ երբ դիմել է, որ հանձնաժողովի նիստը ընդմիջման ժամանակ կամ այսօր կայանա, մերժում է ստացել։
Մանրամասն՝ տեսանյութում