կարևոր
3568 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-12 13:14
Քաղաքական

Կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ սա Անկարայի հետ համատեղ մշակված ծրագիր է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ սա Անկարայի հետ համատեղ մշակված ծրագիր է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կարևոր մի հանգամանք կա Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիների կողմից բեմադրված այս էժան շոուի մեջ, տելեգրամի իր ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ 

«Նրանք հիմա պայքարում են ոչ թե հայերի, այլ ռուս խաղաղապահների դեմ։ Ամեն ինչ անում են, որպեսզի վերջիններիս նյարդերը տեղի տան, և ինչ-որ բախում հրահրվի։ Դրանից հետո պաշտոնական Բաքուն կսկսի բողոքել ռուս խաղաղապահների վարքագծից և օրակարգ կբերի «խաղաղապահների խնդիրը» լուծելու հարցը։ 

Այստեղ նրանք պլան-մինիմում և պլան-մաքսիմում ունեն։ Նվազագույն խնդիրը Արցախ այլ երկրների՝ հատկապես Թուրքիայի զորքեր բերելն է։ Առավելագույնը՝ ռուս խաղաղապահների հեռացումը։

Կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ սա Անկարայի հետ համատեղ մշակված ծրագիր է»։