կարևոր
3868 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-25 19:49
Քաղաքական

ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթացը սկսվել է դեռևս 2018թ․-ին՝ Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումից անմիջապես հետո․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթացը սկսվել է դեռևս 2018թ․-ին՝ Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումից անմիջապես հետո․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Իրականում Հայաստանում քիչ հարթակներ են մնացել, որտեղ կարելի է բովանդակային քննարկումներ ունենալ, փորձել հասկանալ խնդիրների էությունը։ Դրա համար նախ փորձենք հասկանալ՝ ի՞նչ է ՀԱՊԿ-ը, որպես կառույց, որպես կազմակերպություն և ի՞նչ է ՀԱՊԿ-ը Հայաստանի համար ներկայիս իրողություններում։ Այս մասին քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրատ Մելիք-Շահնազարյանը։

«Ե՛վ ՀԱՊԿ-ին անդամակցելիս, և՛ այնտեղ տարբեր նախաձեռնություններով հանդես գալիս Հայաստանը միշտ դիտարկել է  այդ, որպես Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության ևս մի կամուրջ ունենալու հնարավորություն, լավ հասկանալով, որ մի շարք երկրներ Հայաստանի համար չեն կարող լինել անվտանգության երաշխիք կամ չենք կարող հույս դնել ՀԱՊԿ-ի վրա։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում, մենք հետևողականորեն կառուցել ենք անվտանգության համակարգ, և որպես այդ համակարգի մի մաս, ունեցել ենք խնդիրների մի շրջանակ, որը պետք է լուծվեր, ինչ-որ մասը լավ, ինչ-որ մասը՝ ոչ այդքան լավ, բայց այնուամենայնիվ ծառայել է այդ համակարգին։ Եղել է այդ անվտանգության մի մասնիկը, ոչ թե Հայաստանի համար գլխավոր երաշխիք, ոչ թե որպես վերջին հույս, այլ՝ որպես համակարգի մի մասնիկ։ Կարևոր մասնիկ, բայց ոչ այդքան կարևոր, որքան Հայաստանի բանակը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ներկայումս ՀԱՊԿ-ի կարևորության ընդգծումը այս իշխանությունների կողմից դա իրականում ոչ թե Հայաստանի անվտանգության հարցը լուծելու հնարավորություն է, այլ՝ աշխարհաքաղաքական մանիպուլիացիաներով սեփական անզորությունն է դրված։

«Որպեսզի Նիկոլ Փաշինյանը վեր կենա կանգնի ասի Ադրբեջանցիները եկել, հասել են Ջերմուկ, և ՀԱՊԿ-ը պետք է գար մեզ փրկեր ու չփրկեց։ Չենք մտածում, որ ՀԱՊԿ-ը այն կառույցը չէ, որը մեզ պետք է փրկի և ՀԱՊԿ-ի վրա մեղք բարդելով՝ կոծկել իրենց դավաճանությունը, հայրենիքի դեմ ուղղված իրենց հերթական քայլն է։ Զուգահեռաբար քաղաքական օրակարգ բերելով Ռուսաստանին և Ռուսաստանի դաշնակից ուժերը տարածաշրջանից դուրց մնալու քաղաքականությունը,որը իրականացվում է այս իշխանությունների կողմից ավելի քան 4 տարի։ ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթացը սկսվել է դեռևս 2018թ․-ին՝ Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումից անմիջապես հետո։ Առաջին թիրախներն են եղել բանակը, ՀԱՊԿ-ը, արտաքին քաղաքական բոոլոր համագործակցությունները, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը ոչ  միայն չէր դիմավորում օդանավակայանում Ռուսաստանի նախագահին, այլ նաև խոսում էր նրա մասին, որ բոլորը պետք է հաշվի նստեն այն իրողությունների հետ, որ կան Հայաստանում»,- ասաց քաղաքագետը։