|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վաղ առավոտից Հանրապետության հրապարակին հարակից փողոցներում անհնազանդության գործողություններ են տեղի ունենում։ Ոստիկանությունը բերման ենթարկեց մի շարք քաղաքացիների, այդ թվում Հայ դատի մարտիկ Համբիկ Սասունյանին։
«Ադրբեջանից, Թուրքիայից հանձնարարական է եկել, որ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանին բերման ենթարկեն»,- անհնազանդության ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ «Ալիևը զանգել է իր այստեղ նստած գանձին, ասել է Համբիկ Սասունյանին բերման ենթրակել»։
«Համբիկ Սասունյանին կարող են բերման ենթարկել թուրքերին ու ադրբեջանիցները, մեկ էլ կարմիր բերետավորները։
Հանձնարարարական են ստացել, որ պետք է ազգային մարդկանց բերման ենթարկեն»,- ասաց Դանիելյանը։
Նա նշեց, որ տարեցներին, երեխաներին, կանանց բռնի բերման են ենթարկում. «Սրանք կարմիր գծեր ունե՞ն»։