|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գրել էինք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվի ԶԼՄ-ներին տված եւ դեռ չհեռարձակված հարցազրույցը մտահոգություն է առաջացրել արցախյան շրջանակներում։ Խոսքը ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի եւ Արայիկ Հարությունյանի մասին է, որոնց հարցազրույցները, ըստ անոնսի, կհրապարակվեն մարտի 28-ին։
Արցախցի մի պաշտոնյա պատմեց, թե որոշ խողովակներով իմացել են, որ Ադրբեջանը ճնշման ներքո նրանց պարտադրել է անել հայտարարություններ, որ իրենք առաջնային պատասխանատվություն չեն ունեցել Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ, որ ՊԲ կառուցակարգերն այնպիսին են եղել, որ ենթարկվել են ՀՀ զինված ուժերին եւ այլն, ինչով Ադրբեջանը փորձելու է լեգիտիմ հիմք ստանալ ՀՀ-ի դեմ հարձակումների համար։ Արցախյան շրջանակներում կասկած չունեն, որ իրավիճակից օգտվելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, այդ հարցազրույցներից հետո հակաարցախյան նոր արշավ է սկսելու եւ առաջիկա հնարավոր զարգացումների մեղքը դնելու է նրանց վրա` խորացնելով հայաստանցի-արցախցի պառակտումը։