|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անկարայի դիրքորոշումը Ղրիմի թերակղզու ապօրինի զավթման վերաբերյալ չի փոխվել: Թուրքիան ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Այդ մասին ասվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության տեքստում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ 10 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին, տեղի է ունեցել ապօրինի հանրաքվե, որով Ռուսաստանի Դաշնության կողմից զավթվել է Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը:
«Մենք կշարունակենք ուշադիր հետևել Ղրիմում տեղի ունեցող զարգացումներին և դրա կարևոր հանգամանքներից մեկին՝ Ղրիմի թաթար թուրքերի իրավիճակին, որը մեր օրակարգում առաջնահերթություն է», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Անկարան վերահաստատում է, որ չի ճանաչում այսօր առկա իրավիճակը, որը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում, և իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։