|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը…
Տարիներ առաջ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ մասնակցում էինք ԱՊՀ երկրների խորհրդարանականների համաժողովին:
Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախյան կարգավորման մեր տեսլականը, որին հաջորդեց իմ ելույթը՝ նույն թեմայով:
Մեզ արձագանքեց ադրբեջանցի պատվիրակը՝ Վահանին հռչակելով «ահաբեկչական կուսակցության անդամ», իսկ ինձ՝ «հանցագործ կոռուպցիոն ռեժիմի ներկայացուցիչ»:
Իհարկե, համարժեք պատասխանը ադրբեջանցի պատվիրակը մեզնից ստացավ հենց դահլիճում ու ձայնը կտրեց։
Կհարցնեք՝ ինչո՞ւ հանկարծ հիշողությունս պայծառացավ ոչ այնքան հրատապ այս դրվագի շուրջ:
Որովհետեւ ոչ Վահանը, ոչ ես չէինք պատկերացնի, որ կգա ժամանակ ՝ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին պիտակավորած ադրբեջանցի պատգամավորի զառանցանքները նույնությամբ կարող են հնչել նիկոլապաշտ քպ-իստների ու հայտնի արեւմտամոլ հաճախորդների շուրթերից Հայաստանում։
Հ.Գ. Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը ... խելքի՛ աշեցեք»։