|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
2019-ին նվազագույն ամսական աշխատավարձի չափը կպահպանվի նույնությամբ՝ 55 000 դրամ. խորհրդարանում 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը:
Նրա խոսքով` հաջորդ տարվա բյուջեով աշխատանքային կենսաթոշակներ միջոցառմամբ նախատեսվում է 222 մլրդ 863 մլն 900 հազար դրամի չափով ծախս, 2018-ին այն կազմել է 210 մլրդ 470 մլն 900 հազար դրամ:
«Կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով ծախսը 2019-ին նախատեսվում է 56 մլրդ 779 մլն 600 հազար դրամ, աճը, 2018-ի համեմատ, կկազմի 14 մլրդ 146 մլն 600 հազար դրամ: Դա պայմանավորված է շահառուների թվաքանակի աճով, նաև պետական մասնակցության համամասնության տրամադրմամբ»,- ընդգծեց Մանուկյանը: