|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցը ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 10-ին կայացած նիստում.
Տիկին գլխավոր քարտուղար,
Հենց երեկ՝ նույն նիստի ընթացքում Վացլավ Հավելի մրցանակը շնորհեցինք թուրք քաղբանտարկյալ Օսման Քավալային՝ ընդունելով մարդու իրավունքների ոտնահարումների փաստը Թուրքիայում, և միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ի նոր փոխնախագահ ընտրեցինք Թուրքիայից՝ ըստ էության խրախուսելով վերջինիս ներկայիս քաղաքականությունը։ Սա ընդամենը դիտարկում է ժողովրդավարության վիճակի մասին։
Անշուշտ տեղյակ եք, որ Ադրբեջանը, ի շարունակություն իր ցեղասպան քաղաքականության, վերջերս գերի է վերցրել Ղարաբաղի հայ քաղաքական և պետական ղեկավարներին այնպես, ինչպես թուրքերն արեցին 108 տարի առաջ՝ առաջին Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հաշվի առնելով Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վատթար իրավիճակը, ի՞նչ եք պատրաստվում անել դրա հետ, թե՞ ապագայում նոր մրցանակներ եք շնորհելու։