կարևոր
2974 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-31 16:59
Քաղաքական

Մեքենաների ապակիների «պլյոնկաները» չհանած վարորդները չեն տուգանվի. «Ժողովուրդ»

Մեքենաների ապակիների «պլյոնկաները» չհանած վարորդները չեն տուգանվի. «Ժողովուրդ»

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպեցին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պատկան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման և լուսաթափանցելիության հետ կապված հարցերը։
Հանդիպման ընթացքում կարևորվեց ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի նկատմամբ պատշաճ վերահսկողության շարունակական բարելավման անհրաժեշտությունը։

Նախարարը ներկայացրեց առկա իրավակարգավորումներն ու փաստացի իրավիճակը։
Հաշվի առնելով թաղանթապատված ապակիներով մեքենաների քանակը, խախտումը վերացնելու համար նախատեսված ժամանակի սղությունը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկան կտրուկ փոփոխելու ոչ նպատակահարմար լինելու հանգամանքը՝ պատգամավորների կողմից ներկայացվեց առաջարկ՝ ցանկալի արդյունքին հասնել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներով։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը դեռ մայիսի 29-ին գրել էր, որ հայրենի իշխանությունները մտքափոխվել են: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ներքին քննարկումներ են ունեցել հայրենի իշխանության ներկայացուցչները ու որոշել են զիջումների գնալ ու վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկել, կարճ ասած հանդուրժել այն վարորդներին, ովքեր չեն կատարելու պահանջները: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ սա արվում է նաև հայրենի իշխանության համար, քանի որ վերջիններս չեն էլ պատրաստվում «պլյոնկա» պոկել:

Հիշեցնենք, որ Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: